Последние новости

Արամ ՕՐԲԵԼՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐՈՂ Է «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՅՏՆՎԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի մի քանի գյուղերի հանձնումից հետո հաջորդ քայլը կլինի փախստականների վերադարձը, հետո կառաջանա ադրբեջանցիների անվտանգության հարցը, հետո կտեսնենք, որ Հայաստանի մի մասը դարձել է յուրատեսակ հյուսիսային Կիպրոս, որը կոչվելու է «Արևմտյան Զանգեզուրի Հանրապետություն»: Այս մասին մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

 

Նա նշեց, որ Ադրբեջանը չի թաքցնում այդ նպատակները։ Փաստաբանը միաժամանակ հիշեցրեց, որ եթե որևէ փաստաթուղթ տարածքային փոփոխություններ է ենթադրում, ապա պետք է հանրաքվե անցկացվի։

Նրա խոսքով, «Ազատ Արցախ-Հայերի ձայն» նախաձեռնության հաջողությունն ապագայում կարող է հստակ ցույց տալ Հայաստանի տարածքի հանձնման գործընթացի ապօրինութունը, նախաձեռնությունն ընդունակ է փոփոխության, այն ցույց է տալիս ժողովրդի կամքը։

Նա վստահություն հայտնեց, որ ոչ մի փաստաթղթում չի ասվում, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի կարելի ճանաչել։ «Եթե բոլորն արդեն ամեն ինչ ճանաչել էին, և ճանաչելու բան չկար, ապա ինչի՞ մասին էին 30 տարվա բանակցություններն անցկացվում։ Ի՞նչի մասին էին ձևաչափերը, որոնց շրջանակում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Ինչի՞ մասին էին Մադրիդյան սկզբունքները։ Պետությունը կա՛մ կա, կա՛մ չկա, ուզում ես ճանաչիր, ուզում ես մի՛ ճանաչիր։ Եթե ​​մարդուն մարդ չճանաչեն, նա դրանից չի դադարի մարդ լինել»,- ընդգծեց Օրբելյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը խոսում է գոյություն ունեցող պետությանն իր կազմի մեջ վերաինտեգրելու մասին, հետևաբար աշխարհը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

Փաստաբանը հավելեց, որ աշխարհը չի ճանաչել ԽՍՀՄ-ի փլուզումը նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով։ «Եթե այդպես լիներ, ապա Ռուսաստանն ու Ադրբեջանը 16 տարի սահմանազատում չէին անցկացնի, Ադրբեջանի և Վրաստանի միջև տարածքային վեճ չէր լինի։ Գործընթացը միշտ հարաբերական բնույթ է կրում, կարևորը՝ ներկայիս արդյունքն է։ Բանակցային սեղանին Մադրիդյան սկզբունքներն էին և կար անկախ, անվտանգ Լեռնային Ղարաբաղ և ապահով Հայաստան։ Այսօր Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը վտանգի տակ են»,- եզրափակեց նա։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ