Последние новости

Հրանտ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ․ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱ

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով` երկրում զանգվածային գիտակցություն կա` այսօրվա իրավիճակը, որն առկա է Հայաստանում և Արցախում` կործանարար է։ Այս մասին Միքայելյանը նշեց «Ազատ անկախ հայաքվե» օրենսդրական նախաձեռնության մեկնարկի ազդարարման ժամանակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախաձեռնության նպատակն է անցկացնել հանրաքվե` Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքից հրաժարվելը քրեականացնելու համար։

Քաղաքագետը ներկայացրեց Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI)` փետրվարին իրականացրած հարցման տվյալները «ինչ կորուստներ և ձեռքբերումներ են եղել օրվա իշխանության օրոք» հարցին ի պատասխան։

«Արդյունքում, հարցվածների 43 %-ը ասել է, որ չկա որևէ ձեռքբերում, ևս 21 %–ը չի կարողացել որևէ ձեռքբերում նշել, իսկ 6 %-ն ասել է, որ կորուստ չկա։ Մյուս հարցով էլ փորձել են ճշտել՝ արդյոք արցախցիները կարող են ապրել Ադրբեջանի կազմում, թե ոչ։ Հարցվածների 92.7 %-ն ասել է` ոչ։ Արցախի մասով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանն էլ սատարել է հարցման մասնակիցների ընդամենը 2 %-ը, դեմ է եղել 53 %-ը։ Հենց այս հարցումից կարելի է եզրակացնել, որ զանգվածային գիտակցություն, որ այսօրվա իրավիճակը կործանարար է` կա։ Սա պետք է գործողության վերածվի, և լավ օրինակ կարող է լինել «հայաքվեի» գործընթացը»,– ասաց Միքայելյանը։

Նրա պնդմամբ` Հայաստանի ներկա իշխանությունները գործում են Ադրբեջանի և Թուրքիայի տրամաբանությամբ։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ