Последние новости

Փաշինյանն առաջին անգամ նշեց, թե ՀԱՊԿ-ը քանի դիտորդ է պատրաստ ուղարկել Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առաջին անգամ նշեց, թե ՀԱՊԿ-ը քանի դիտորդ է պատրաստ ուղարկել Հայաստան։ Վարչապետի պնդմամբ՝ խոսքը մշտադիտարկման առաքելություն իրականացնող 30 դիտորդի մասին է։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը բազմիցս ասել է` եթե Հայաստանը չճանաչի իր տարածքային ամբողջականությունը 86,6 ք/կմ տարածքով, ապա ինքն էլ չի ճանաչի Հայաստանի 29,8 ք/կմ տարածքը։

«Երբ Ադրբեջանը շարունակաբար հարձակվում է ՀՀ-ի վրա, բնականաբար, միջազգային հանրության հետ մենք երկխոսություն ենք ունենում։ Իրենք էլ ասում են՝ Հայաստանն էլ իրենց տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, իրենց վրա է հարձակվել կամ հարձակվում: Ենթադրենք` ՀՀ-ն չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և եթե Ադրբեջանը հարձակվի, ՀԱՊԿ-ը կգա, կկանգնի Հայաստանի կողքին: ՀԱՊԿ-ն էլ այդ հարձակումների ժամանակ և արդյունքում ասում է՝ կգամ ձեր կողքին կկանգնեմ, բայց 30 հոգի շատ ուժեղ դիտորդ կուղարկեմ»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ելնելով այդ ամենից, պետք է որոշում կայացնել, և, իհարկե, մենք կարող ենք ասել, որ Հայաստանը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 ք/կմ-ով, բայց չէ՞ որ Ադրբեջանը չի կարող նույնն ասել Հայաստանի տարածքի վերաբերյալ։ Այս համատեքստում ՀՀ վարչապետը ևս մեկ անգմամ վերահաստատեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հենց այդ չափերով։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ