Ռոդ Այլնդի Քրենսթն և Արցախի Ստեփանակերտ քաղաքները «Բարեկամ քաղաքներ» հռչակվեցին
ԱՄՆ Ռոդ Այլնդի Քրենսթն քաղաքի քաղաքապետական խորհուրդը հաստատեց այդ քաղաքին և Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի միջև կազմված «Բարեկամ քաղաքներ» դառնալու հռչակագիրը։ Այս մասին հաղորդում է Ռոդ Այլնդի Հայ Դատի հանձնախումբը։
Հիշեցնենք, որ Ռոդ Այլնդի Հայ Դատի հանձնախմբի ջանքերով Ռոդ Այլնդի նահանգային խորհրդարանը 2012 թվականին պաշտոնապես ճանաչել էր Արցախի Հանրապետության անկախությունը։
Այս հռչակագիրն ամուր հիմքերի վրա պետք է դնի երկու հեռավոր քաղաքների միջև բազմամակարդակ և սերտ հարաբերություններ հաստատելու ջանքերը՝ նպատակ ունենալով զորակցել Ստեփանակերտի տնտեսական կայունության և մշակութային հարստության պահպանության, ինչը հույժ կարևոր է այս օրերին, երբ Արցախը պաշարված է մնում։
Քրենսթնը Ռոդ Այլնդի մեծությամբ երկրորդ քաղաքն է և այստեղ է բնակվում նահանգի հայության մեծամասնությունը։
Գնահատելով Քրենսթնի քաղաքապետական խորհրդի այս քայլը՝ Ռոդ Այլնդի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Սթիվ Էլմասյանը շնորհակալություն է հայտնել հատկապես քաղաքապետ Քենեթ Հափքինզին, ով նեցուկ է կանգնել Հայ Դատի այս նախաձեռնությանը։
AlphaNews.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-27 19:38
В Армении бензин будут проверять не только при ввозе, но и на этапах транспортировки и реализации. Об этом сообщил председатель Комиссии по регулированию конкуренции и защите прав потребителей Гегам Геворкян.
-
2025-05-27 19:36
Президент Турции Реджеп Тайип Эрдоган 28 мая совершит визит в Азербайджан. Как передает АПА, об этом сообщил глава Управления делами администрации президента Турции Фахреттин Алтун.
-
2025-05-27 19:34
Генеральный секретарь Международного уголовного суда Освальдо Завала Гилера в Ереване на встрече с генпрокурором Анной Вардапетян заявил о "заметных усилиях" Армении по выполнению ею своих обязательства перед судом.
-
2025-05-27 19:30
Взвод авиагруппы 102-ой военной базы МО РФ в сопровождении нескольких российских офицеров, подполковника ВС Армении и руководства Россотрудничества в Ереване сегодня возложили цветы к колокольне архитектурно-исторического комплекса Сардарапат.