Միհրան Պողոսյանն ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է
ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն ինքն է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն փոշենման զանգված է։ Այս մասին հայտարարություն է տարածել ինքը՝ Միհրան Պողոսյանը։ Նրա խոսքով` մայիսի 13-ին, տեղեկանալով ՀՀ տարածքում գտնվող բանանի պահեստում շուրջ 1 տոննա կասկածելի զանգվածի առկայության մասին, անմիջապես ձեռնամուխ է եղել համապատասխան քայլեր ձեռնարկելուն։
«Զանգահարել եմ ՀՀ ԱԱԾ տնօրենի ընդունարան, արդյունքի չհասնելով՝ քիչ անց ձայնային հաղորդագրություն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո՝ կարճ ժամանակ անց, Արմեն Աբազյանը զանգահարել է ինձ»,– նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ մայիսի 17–ին ԱԱԾ–ն հայտարարություն էր տարածել, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով ՀՀ է ներմուծվել կոկաին տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց։
Ըստ Պողոսյանի` հենց այդ հեռախոսազրույցի ընթացքում նա տեղեկացրել է, որ բանանի ներմուծմամբ զբաղվող իր մտերիմի ընկերության աշխատակիցները բանանի կոնտեյների մեջ հայտանաբերել են խոշոր ծավալի անհայտ ծագման փոշենման զանգված։
«Տեղեկացրել եմ նաև, որ ընկերության տնօրենը՝ փաստաբանական խմբի հետ միասին, ԱԱԾ շենքի դիմաց է և ցանկանում է հաղորդում տալ։ ԱԱԾ պետին խնդրել եմ ընդունել հաղորդումն ու արագ ընթացք տալ գործին»,– ընդգծում է ԴԱՀԿ նախկին պետը։
Ըստ նրա` այն պարագայում, երբ իրենք քաղաքացիական պատասխանատվություն են ցուցաբերել և պատկան մարմիններին տեղեկացրել կոկաինի մասին, վերջիններս խախտում են գաղտնիության և անձի պաշտպանության իրավունքը։ Պողոսյանի խոսքով` 1 տոննա կոկաինի գտնվելու մասին ահազանգած մարդիկ կարող են անձնական անվտանգության խնդիրներ ունենալ։
Նա կոչ է արել այս գործի շրջանակներում բացառել «վհուկների որսն» ու բացահայտել ամբողջ իրականությունն ու իրական պատասխանատուներին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 17:34
Действия, связанные с задержанием руководства и сотрудников Sputnik Азербайджан, не имеют под собой оснований и вызывают глубокую обеспокоенность. Об этом говорится в заявлении пресс-службы медиагруппы "Россия сегодня" по поводу событий в Баку.
-
2025-07-01 17:23
Генпрокурор Анна Вардапетян обратится в парламент для лишения депутатской неприкосновенности депутата фракции "Айастан" Артура Саркисяна. Об этом заявил спикер парламента Армении Ален Симонян.
-
2025-07-01 17:19
Посол Азербайджана Рахман Мустафаев был вызван 1 июля в МИД России, сообщает пресс-служба МИД РФ.
-
2025-07-01 16:09
Сотрудники полиции прибыли в торговый центр «Далма Молл» вместе с сотрудниками мэрии и хотят демонтировать размещенные на здании фотографии с изображением Самвела Карапетяна и плакаты с надписью «Свободу Самвелу Карапетяну».