«Ժողովուրդ»․ ՀԱՅԱՍՏԱՆ ԹՄՐԱՆՅՈՒԹ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ ԽԱՌՆՎԱԾ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԿԱՌՈՒՆ ԴԵՄՔԵՐ
Ազգային անվտանգության ծառայությունը նոր բացահայտում է արել ՀՀ թմրանյութ ներմուծելու գործընթացով. իրավապահները պարզել են, որ գործում խառնված են ներկայիս քաղաքական իշխանության կարկառուն դեմքեր: Այս մասին հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին։
«Իսկ թե ով կամ ովքեր են նրանք, կհայտնենք «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա հրապարակումներով»,–գրում է ԶԼՄ–ն:
Հիշեցնենք` Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին էր հայտնաբերել։ Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։ Դրանից հետո Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):
Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, թե Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է և այժմ գտնվում է հետախուզման մեջ (նկատի ուներ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին,–խմբ.)։ Վերջինս իր հերթին հայտարարություն տարածեց՝ նշելով` ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է եղել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-07 15:44
Крупный пожар разгорелся на складе мебельного магазина "Домус" в Ереване, расположенного на проспекте Исакова.
-
2024-10-07 15:40
Никол Пашинян в понедельник отправился с двухдневным рабочим визитом в Москву, сообщила его пресс-служба.
-
2024-10-07 15:38
Ответственные фондов различных армянских учреждений, расположенных в азиатской части Стамбула, встретились друг с другом и решили создать сеть сотрудничества.
-
2024-10-07 14:30
Эрдоган обеспокоен, утверждая, что Израиль стремится захватить и Землю Обетованную. Об этом на своей странице в фейсбук написал доктор юридических наук, бывший министр юстиции РА Геворг Даниелян.