Քարտեզագետ․ ՉԿԱ ՈՐԵՎԷ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ՈՐԸ ԿՀԱՍՏԱՏԻ, ՈՐ «ԱՆԿԼԱՎՆԵՐԸ» ՏՐՎԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
1975թ․ Խորհրդային միության Գլխավոր շտաբի հաստատած քարտեզով, որը վավերացրել են թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, այսպես կոչված, անկլավները թեկուզ նշված են Ադրբեջանի տարածքում, բայց չկա որևէ պաշտոնական փաստաթուղթ, որով ամրագրված կլինի, որ դրանք տրվել են Ադրբեջանին։ Մոսկվան ուղղակի, առանց իրավական որևէ հիմքի, ասել է՝ սրանք տալիս եմ Ադրբեջանին։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։
«Գոյություն չունի, մասնագետներիս հայտնի չէ որևէ պաշտոնական փաստաթուղթ, որը կհիմնավորի, որ Տիգրանաշենն ու Տավուշի մարզի, այսպես կոչված, անկլավները, տրվել են Ադրբեջանին։ Մոսկվան ապօրինի է դրանք հանձնել Ադրբեջանին ու 1970-ականներին ու դրանից հետո կազմված քարտեզներում էլ առանց իրավական հիմքի են «անկլավները» ներառվել Ադրբեջանի կազմում։ Կրկնում եմ՝ դրանք Հայաստանի ներսում են ու մեր տարածքի մաս են կազմում»,-ընդգծեց քարտեզագետը։
Գալչյանը հավելում է՝ նույն կերպ, ապօրինաբար, Ալ լճերի տարածքն է հանձնվել Ադրբեջանին․
«Առանց բնակիչներին տեղյակ պահելու՝ Մոսկվան որոշել է այդ սահմանամերձ տարածքները՝ շուրջ 1500 քառ․ կմ, տալ Ադրբեջանին, որ ստեղծվելիք Կարմիր Քրդստանի բնակչությունն արոտավայրեր ունենա։ Հերիք չէ՝ ապօրինաբար Հայաստանից պոկվել են այդ տարածքները, հետո էլ, երբ չեղարկվել է Կարմիր Քրդստանի գաղափարը, տիրոջը՝ Հայաստանին, չեն վերադարձվել այդ հողերը»։
Քարտեզագետն ընդգծում է՝ եթե 1975թ․ քարտեզով արվի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատումը, ապա, նախ և առաջ, իրավական բազմաթիվ ճշգրտումներ պետք է արվեն․ խնդիրները շատ են։ Բացի այդ, մի շատ կարևոր հանգամանք կա, որը նույնպես բացառում է, այսպես կոչված, որևէ անկլավ պահանջելու Ադրբեջանի իրավասությունը։ Այդ երկրի Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է, որ հանդիսանում է 1918-20թթ․ Ադրբեջանի իրավահաջորդ և ոչ թե Խորհրդային Ադրբեջանի։ Ավելին, այդ ժամանակ ո՛չ Արցախը, ո՛չ էլ
Նախիջևանն Ադրբեջանի մաս չեն կազմել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 19:39
Эксперты прогнозируют возможные сценарии войны между Россией и Азербайджаном. Баку стремительно демонтирует двусторонние отношения с РФ. Это путь Украины, который закончился войной, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-07-03 19:37
Пятерых задержанных сотрудников редакции Sputnik Азербайджан с гражданством республики отпустили под подписку о невыезде, сообщает агентство Sputnik.
-
2025-07-03 19:33
Полковник Мигран Махсудян находится в УИУ «Вардашен». Его интересы защищает адвокат Анна Манташян. От нее узнал, что Махсудяна обвиняют по двум статьям - подготовка к захвату власти и свержению конституционного строя. Об этом написал на своей странице в Facebook тавушский журналист Воскан Саркисян.
-
2025-07-03 19:32
Защита предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна обжаловала решение о его аресте в Апелляционном суде. Об этом сообщили адвокаты архиепископа.