Վահե ԴԱՎԹՅԱՆ․ 1֊2 ՖՈՐՄԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՍԱ ԷՐ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ՔԱԹԱՐ ՎՈՅԱԺԻ ՈՂՋ ՕԳԳ֊Ն
ՀՀ «նախագահի» գրասենյակից հայտնում են, որ Վ. Խաչատուրյանը Քաթարի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում որոշ հանդիպումներ է անցկացրել։ Նշվում է Արժութային միջազգային հիմնադրամի նախագահի և Քաթարի պետնախարարի հետ անցկացված հանդիպումների մասին։
Ինքս ամբողջ շաբաթ լինելով Քաթարում` բաց չեմ թողել համաժողովի շրջանակներում անցկացված ոչ մի քննարկում, և կարող եմ փաստել հետևյալը.
1. համաժողովին եկած ԲՈԼՈՐ նախագահներն ու վարչապետները մասնակցել են տարբեր բաց քննարկումների, հանդես եկել հրապարակային ելույթներով։ Վ. Խաչատուրյանը չկար նրանց շարքում,
2. Վ. Խաչատուրյանը չկար նաև համաժողովի մասնակիցների հրապարակված ցուցակում։
Նշված անձնավորությունն, իհարկե, եղել է Քաթարում այդ օրերին` անցկացնելով 1֊2 ֆորմալ հանդիպում ու շփվելով հայկական համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ։ Արդյունքում մամլո հաղորդագրության մեջ գոնե գրելու բան եղավ։
Սա էր վոյաժի ողջ ՕԳԳ֊ն։
Մինչդեռ Քաթարի միջազգային տնտեսական համաժողովը գլոբալ նշանակության միջոցառում է, որին մասնակցած տարբեր առաջնորդներ օգտագործեցին են այն որպես հարթակ` սեփական երկրի շահերը ներկայացնելու համար։ Այս առումով հատկապես աչքի ընկան Իրաքլի Ղարիբաշվիլիի, Վիկտոր Օրբանի, Շեյհ Հասինայի, Աբդո Բենիտեզի,Պոլ Կագամեի, արաբական աշխարհի առաջնորդների և այլոց ելույթները։
Վահե ԴԱՎԹՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-08 19:42
Депутаты Госдумы России на пленарном заседании единогласно приняли закон о ратификации Договора о всеобъемлющем стратегическом партнерстве между Российской Федерацией и Исламской Республикой Иран.
-
2025-04-08 19:39
Вещание иностранных телеканалов и программ в рамках общественного мультиплекса – угроза для Армении. Об этом на заседании постоянной парламентской Комиссии по образованию, науке, культуре, диаспоре, молодежи и спорту во время представления отчета Комиссии по телевидению и радио о деятельности и состоянии свободы информации в аудиовизуальных медиа за 2024 год заявил 8 апреля председатель комиссии Тигран Акопян.
-
2025-04-08 19:34
Второй раунд российско-американских консультаций, посвященных работе дипмиссий, состоится в ближайшие дни в Стамбуле. Об этом сообщили РИА Новости в МИД РФ.
-
2025-04-08 18:28
Министерство внутренних дел Армении выступило с разъяснениями по вопросу о том, почему в паспортах карабахских армян в качестве места рождения указан Азербайджан.