Ֆինլանդիայի արտգործնախարար․ ԵԱՀԿ-ն կարող է դադարեցնել գոյությունը
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն ասել է, որ ԵԱՀԿ-ն կարող է դադարեցնել գոյությունը որպես կազմակերպություն, տեղեկացրել է ERR-ն։
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կբախվի ճգնաժամի հաջորդ վեց ամսում, քանի որ Ռուսաստանը և Բելառուսը հավանություն չեն տալիս 2024թ. Էստոնիայի նախագահությանը կազմակերպությունում, նշել է ԶԼՄ-ն։
Հաավիստոն հայտարարել է, որ կազմակերպությունը կարող է դադարեցնել գոյությունը 2024թ.։ Էստոնիայից հետո նախագահությունը պետք է անցնի Ֆինլանդիային, տեղեկացրել է Yle-ը։
ԵԱՀԿ նախագահությունը 2022թ. անցել է Լեհաստանին և ներկայում Հյուսիսային Մակեդոնիայի ձեռքում է։ Կազմակերպության աշխատանքը ղեկավարում է երկրի արտաքին գործերի նախարար Բուժար Օսմանին։
ԵԱՀԿ կանոններով՝ փոխատեղվող նախագահությունը պետք է արժանանա բոլոր անդամների հավանությանը։ Էստոնիան չի ցանկանում հրաժարվել իր նախագահությունից։
ԵԱՀԿ-ն հիմնվել է Բուդապեշտում 1994թ., երբ անվտանգության և համագործակցոթյան խորհրդակցությունները ավարտվել են առանձին կազմակերպության ստեղծմամբ։ Առաջին նման հանդիպումը տեղի է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ուրհո Կեկոնենի նախաձեռնությամբ, 1975թ. Հելսինկիում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».