Անդրանիկ Թևանյան․ Ինչպես է «Մայր Հայաստան» շարժումը տեսնում իշխանափոխությունը
«Մայր Հայաստան» հասարակական-քաղաքական շարժումն իր առջև առաջնահերթ խնդիր է դրել երկրում իշխանափոխություն իրականացնել՝ համարելով, որ իշխող թիմը սպառնալիք է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց շարժման նախաձեռնողներից «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Ավելի վաղ հայտնել էիք, որ մի խումբ քաղաքական գործիչներ, փորձագետներ, փոքր ու միջին բիզնեսի և հասարակության այլ շերտերի ներկայացուցիչներ հայտարարել էին «Մայր Հայաստան» անկուսակցական ժողովրդական շարժում ստեղծելու մասին։ Ըստ նախաձեռնողների` շարժումը ձգտելու է ձևավորել ազգային համաձայնության կառավարություն, որը մեկ տարվա ընթացքում պետք է արտահերթ ընտրություններ անցկացնի։
Ինչպես նշեց Թևանյանը, ժամանակավոր վարչապետը պետք է կայունացնի երկրում անվտանգային իրավիճակը և այս տարվա ընթացքում ապահովի ազատ ու թափանցիկ ընտրություններ։ Որպես երաշխիք, որ քաղաքական համակարգը չի գրավվի անհատների, քաղաքական ուժերի կողմից, ժամանակավոր վարչապետը չպետք է մասնակցի արտահերթ ընտրություններին, լինի դա կուսակցության գլխավորությամբ, թե կուսակցությունների դաշինքի կազմում։
Նախաձեռնության անդամներից դիվանագետ, նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանն էլ անդրադարձավ արտաքին քաղաքական խնդիրներին։ Նրա խոսքով` երկիրը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առաջ, և դա կարելի է համարել 5 տարի առաջ սկսված գործընթացների բնական ելքը, այսինքն` ամեն ինչ սկսվել է ներկայիս իշխանության գալուց ի վեր։ Աղաջանյանը նշեց, որ Ադրբեջանի ղեկավարը բացահայտ սպառնում է Լեռնային Ղարաբաղի հայերին ոչնչացնել և Հայաստանի դեմ ծավալել հերթական ագրեսիան։
«Իրականում մենք տեսնում ենք Հայոց երկրորդ ցեղասպանության նախապատրաստություն, որը Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է իրականացնել իր ավագ եղբոր՝ Թուրքիայի օժանդակությամբ։ Եվ մենք տեսնում ենք նաև, որ այդ նպատակներին աջակցում են մի շարք արևմտյան կենտրոններ։ Թեև այս դեպքում այդ կենտրոնների խնդիրն է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից և նվազեցնել Իրանի ազդեցությունը»,- ասաց նախկին դեսպանը։
Նախաձեռնողների խոսքով` այս իրավիճակում միայն համընդհանուր կոնսոլիդացիան կարող է կանխել այս սցենարները և օգտագործել առկա ներուժը Հայաստանի սուբյեկտիվությունը վերականգնելու համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: