Последние новости

Ինչպե՞ս եղավ, որ ադրբեջանցիներն առևանգեցին հայ զինծառայողներին. հարց Պապիկյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պաշտոնական հաղորդագրություններով ամեն ինչ ասվում է, շարունակեք հետևել պաշտոնական լրահոսին: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածքում, թե իբր հայկական կողմը գնդակոծել է իր դիրքերը:

 


Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչպե՞ս եղավ, որ ադրբեջանցիներն առևանգեցին հայ զինծառայողներին:

«Դա նույնպես պաշտոնական հաղորդագրությամբ ամբողջությամբ ներկայացված է, այդ թվում առևանգման մասին: ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը չի կարող տարբերվել իմ կարծիքից»,-ասաց նախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ավելի ուշ հաղորդվել էր, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:

Մայիսի 26-ին` ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ:

Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ:

Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք։:

ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներն են Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ