Մհեր Գրիգորյան․ Որևէ հատուկ ռեժիմ ենթադրող միջանցքի մասին քննարկում չի լինելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի սուվերեն ենթակառուցվածքների վրա ամբողջությամբ տարածվելու է Հայաստանի Հանրապետության իրավազորությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Այս սկզբունքների շրջանակներում մենք պատրաստ ենք և միշտ էլ պատրաստ ենք եղել քննարկումների և ի վերջը ապաշրջափակմանը, ինչը, իմ կարծիքով, կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի համար»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ հայտարարություններ էին հնչում իշխող ուժի ներկայացուցիչների կողմից, որ ապաշրջափակման դեպքում մաքսային հսկղությունը կարող է իրականացվել միջազգային կազմակերպության միջոցով, փոխվարչապետը ասաց․ «Նման քննարկում այս պահին չկա, օրակարգում նման հարց չենք մշակել։ Նման գաղափարներ շրջանառվել են, բայց այդ հարցի հետ կապված մշակված ձևաչափ չկա»։
Խոսելով՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին, Գրիգորյանը ասաց․ «Միշտ եղել է տարբեր ընկալումների տեսանկյունից, կիրառվել է միջանցք եզրը, շատ դեպքերում հայտարարվել է որպես տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է։ Բայց նաև շատ դեպքերում էլ ընդգծվել է միջանցքը այլ տեսակետ կամ այլ վերաբերմունք ունենալու տեսանկյունից։ Մենք մշտապես, երկրորդ տարբակի հետ կապած տվել ենք մեր պաշտոնական դիրքորոշոմը, որ դա ուղղակի բացառած է։ Տրանսպորտային հաղորդակցության մասին մենք միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքների մասին, եթե դրա տակ ենթադրվում է հատուկ ռեժիմ, ապա ոչ, չենք քննարկելու, դա մեզ համար կարմիր գիծ է: Ես չեմ կարծում, որ կկազմակերպվի եռակողմ հանդիօպում ու նորից այդ հարցը կբարձրացվի, որովհետև առնվազն դա անիմաստ է, որովհետև մենք չենք քննարկի նման հարց»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: