Գառնիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԸ ՍՐՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Թուրքիայում նոր մեծ ջրամբարները սրում են Հայաստանի գյուղատնտեսության խնդիրը, քանի որ դրանք ջրի մեծ մասը վերցնում են Արաքս գետի վտակներից: Այս մասին մայիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
Նա հիշեցրեց, որ Թուրքիայում այդ աշխատանքը տարվում է արդեն 10 տարի։
Նրա խոսքով՝ Հայաստանի գյուղատնտեսության գլխավոր խնդիրը ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործումն է։
«Վեդիի ջրամբարի կառուցումը բոլոր խնդիրները չի լուծի։ Ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացումն անարդյունավետ է»,-նշեց Պետրոսյանը։
Նրա գնահատմամբ՝ երկրում օգտագործվում է ջրային ռեսուրսների ոչ ավելի, քան 25 տոկոսը։
«Ընդհանուր առմամբ այդ պոտենցիալը կազմում է 8 մլրդ խմ»,-հավելեց նա։
Փորձագետը փաստեց, որ Հայաստանի գրեթե բոլոր ջրավազաններում ջրի մակարդակը նվազել է, ինչի կապակցությամբ առաջարկեց մեկնարկ տալ ջրամբարաշինության համատարած ծրագրին:
Նա նաև կոչ արեց հրաժարվել ինտենսիվ այգիների պետական ծրագրից, քանի որ այն հասանելի չէ միջին և առավել ևս փոքր գյուղացիական տնտեսություններին և շոշափելի արդյունք չի տալիս:
Պետրոսյանը քննադատեց նաև հողերի խոշորացման ծրագիրը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 09:27
Все восемь граждан РФ, ранее задержанных в Баку по подозрению в транзите наркотиков из Ирана, а также в киберпреступлениях, арестованы. Об этом сообщает РИА Новости со ссылкой на азербайджанские СМИ.
-
2025-07-02 09:23
Азербайджанские СМИ публикуют кадры задержания и привода в суд в Баку граждан России. На кадрах видно, что их сильно избили.
-
2025-07-02 09:15
Руководитель уральского производственного объединения группы компаний «Лукойл» Ахмед Гаджиев также задержан и доставлен в суд, сообщают азербайджанские СМИ.
-
2025-07-02 09:12
Администрация президента США Дональда Трампа представила Еревану и Баку предложение о строительстве дороги, соединяющей Азербайджан с Нахичеваном через территорию Армении, сообщила аналитик Фонда Carnegie Олеся Варданян со ссылкой на двух иностранных дипломатов.