«Այլընտրանքային նախագծեր խումբ»․ Աղետի հեղինակները
Նույն օրում նախագահը, վարչապետը և ԱԳՆ-ն իրավիճակի և զարգացումների վերաբերյալ տարբեր բաներ են ասում, իրարամերժ գնահատականներ տալիս։ Նման պետությունը չի կարող որևէ հաջողություն ունենալ։ Այն միայն կարող է սպասել աղետին, այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»։
«Նախագահ. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը շատ կարևոր հայտարարություն էր։ Հայտնում եմ իմ աջակցությունը Ձեզ և կառավարությանը այն քաղաքականության վերաբերյալ, որը միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։
ԱԳՆ. «Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահը ոչ միայն ցեղասպան սպառնալքիներ է հնչեցնում ԼՂ բնակչության նկատմամբ, այլ կասկածի տակ դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը»։
Վարչապետն էլ լրացուցիչ բացատրությունների կարիք է զգում, արդյո՞ք Ալիևը հրաժարվում է բրյուսելյան պայմանավորվածություններից։ Իսկապես արդյո՞ք։
Ալիևն էլ ասում է՝ Արցախում բռնի տեղահանություն և իր պայմաններով սահմանների ճշգրտում Հայաստանի հետ։ Այս տեսակետի էլ ինչը՞ ճշգրտես։
Հանձնված հասարակություններին միայն աղետ է սպասում։ Բայց հենց սա հանձնված հասարակությունները երբեք չեն հասկանում։
Ո՞րն է լուծումը։ Կա հասարակության մի շերտ, որը իրականությունը շատ լավ հասկանում է, այդ շերտի մեջ էլ կա մի շերտ, որը պատրաստ է պայքարել, պայքարողների մեջ էլ կա մի նեղ շերտ, որը կարող է ճիշտ գաղափարներ տալ, ճիշտ կոնսոլիդացիոն ձևակերպումներ։ Մի պահից իներտ հասարակությունը սկսում է արթնանալ, ու նրա պահանջով լինում է նոր նախագահ, նոր վարչապետ, նոր կառավարող թիմ, որը կսկսի գրագետ կառավարել պետությունը», - նշված է հայտարարության մեջ։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 18:35
Команда из Армении завоевала серебряную медаль на 59-й международной Менделеевской олимпиаде по химии, которая проходила 5-13 мая в бразильском городе Белу-Оризонти. Об этом сообщает министерство образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-05-13 18:34
Армения и Великобритания взаимно назначат военных атташе. О такой готовности было заявлено в Берлине на встрече министров обороны Сурена Папикяна и Люка Полларда, сообщили в армянском ведомстве.
-
2025-05-13 17:16
Приказом министра образования, науки, культуры и спорта Армении, утверждены даты экзаменов на 2024-2025 учебный год для учащихся 4-х классов, а также выпускных и государственных выпускных экзаменов для 9-ти и 12-классников.
-
2025-05-13 17:14
Водолазы обнаружили тело мужчины, утонувшего в озере Смаверди в Ширакской области. Об этом сообщает Спасательная служба МВД Армении.