Մահացել է լրագրող Գայանե Թերզյանը
Մայիսի 29-ին, երկարատև հիվանդությունից հետո կյանքից անժամանակ հեռացել է լրագրող, Հայաստանի Ժուռնալիստների միության, Երևանի մամուլի ակումբի, Լրագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Գայանե Թերզյանը։ Մահազդը հրապարակել է Ժուռնալիստների միությունը։
Գայանե Թերզյանը հայկական մամուլի ամենալուսավոր ու նվիրյալ ներկայացուցիչներից էր, ով անուրանալի ավանդ է ունեցել լրագրողների մի քանի սերունդների կրթության ու պատրաստման գործում։
Շուրջ երկու տասնամյակ Գայանե Թերզյանը ղեկավարել է երիտասարդական «Պիոներ Կանչ», «Կանչ» թերթերի տարբեր բաժիններ, եղել է «…21...» ուսանողական թերթի գլխավոր խմբագիրը։ Հայկական մամուլի այսօրվա շատ ներկայացուցիչներ, անվանի լրագրողներ ու խմբագիրներ, որպես լրագրող՝ իրենց առաջին քայլերը կատարել են Գայանե Թերզյանի աջակցությամբ ու ղեկավարությամբ և նրան հիշում են բացառիկ երախտիքով։
Գայանե Թերզյանը մշտապես առանձնացել է ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմով, լրագրողական ու մանկավարժական էթիկային անվերապահ հավատարմությամբ, այլ նաև իր բացառիկ մարդկային որակներով, ընկերասիրությամբ ու հայրենասիրությամբ։
«Գայանե Թերզյանի մահը մեծ կորուստ է հայկական մամուլի, լրագրողական հանրության համար։ Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ, որին մեր տուրքը լավագույնս կարող ենք մատուցել Գայանե Թերզյանի թողած մասնագիտական ավանդույթները շարունակելով։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը սգում է Գայանե Թերզյանի մահը, ցավակցում է նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»,-ասված է միության արածած մահազդում։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:03
Партия АРФ «Дашнакцутюн» переизбрала Ишхана Сагателяна на пост представителя партийного Верховного органа (ВО), сообщила пресс-служба АРФД. Решение об этом было принято на первом заседании ВО, избранного в ходе Верховного собрания партии, завершившего работу 15 июня.
-
2025-06-16 03:58
Патриарх Константинопольской епархии ААЦ, архиепископ Саак Машалян прокомментировал антицерковную кампанию премьера РА Никола Пашиняна.
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.