Բելգորոդի մարզում գնդակոծության հետևանքով զոհ և վիրավորներ կան
Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են ժամանակավոր տեղակայման կետը, որտեղ խաղաղ բնակիչներ են եղել՝ ծերեր և երեխաներ, մեկ մարդ մահացել է, ևս երկուսը` վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
Ավելի վաղ մարզպետը տեղեկացրել էր Ուկրաինայի զինված ուժերի կողմից ժամանակավոր տեղակայման կետի գնդակոծման մասին՝ նշելով, որ մեկնում է դեպքի վայր:
«Մահացել է Վիտալի Ալեքսեևիչը՝ այդ հաստատության պահակը։ Եվս երկու մարդ վիրավորվել է։ Նրանք ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` մի տղամարդ՝ որովայնի խոռոչի թափանցող վերքերով, մյուսը՝ կրծքավանդակի թափանցող վերքերով։ Նրանց վիրահատել են, ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն»,-նշել է մարզի ղեկավարը Twitter–ում։
Նրա խոսքով՝ երեք ուղիղ հարվածները դիպել են բնակելի և վարչական մասնաշենքին, ինչպես նաև միջանցքի տարածքին։ Տանիքը կոտրվել է, պատուհանների շրջանակներն ու ապակիները կոտրվել են: Վնասվել է նաև երկու մարդատար ավտոմեքենա։ ⠀
Գլադկովը հայտնել է, որ ժամանակավոր տեղակայման կետում էին գտնվում նաև Սերեդայի բնակիչները:
«Անմարդկային փորձություններ են նրանց բաժին հասել։ Ավելի քան մեկ տարի է, ինչ նրանք տեղահանված են իրենց բնակավայրից։ Շրջանի ղեկավար Վլադիմիր Նիկոլաևիչ Ժդանովը, բնակավայրի ղեկավար Գալինա Իվանովնա Ռուդենկոն և օպերատիվ ծառայությունները հնարավորինս օպերատիվ կերպով բնակիչներին տեղափոխել են մեկ այլ բնակավայր: Դիմավորեցի ժամանակավոր տեղակայման կետից եկած ավտոբուսները։ Բնակիչներից ոմանք վատ էին զգում․ մեկի սիրտն էր վատացել, մյուսը ճնշում ուներ։ Շտապօգնության բրիգադները անհրաժեշտ օգնություն ցուցաբերեցին»,- գրել է մարզպետը։
Հիշեցնենք` մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը հրետակոծվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից, մեկ մարդ մահացել է, տուժածների թվում երկու դեռահաս կա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.