«Ժողովուրդ». ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մամուլում լուր տարածվեց, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գնացել է Ստեփան Դեմիրճյանի մոտ ու խնդրել, որ Երևանի ավագանու գալիք ընտրություններին մասնակցի վերջինիս գլխավորած ՀԺԿ ցուցակով, սակայն մերժում է ստացել: Մեզ փոխանցեցին, որ Մարությանի առաջադրումը ցանկանում են կազմակերպել հենց իշխանությունները, որպեսզի գոնե որոշակի մրցակցային ֆոն ստեղծեն Տիգրան Ավինյանի համար:
Մասնավորապես՝ ընտրություններից առաջ անցկացող հարցումները ցույց են տալիս, որ, բացի իշխանական թեկնածուից, այլ մարդու անուն նույնիսկ դժվարանում են հիշել երևանցիները, ու վտանգ կա, որ Ավինյանի ընտրությունը կարող է անցկացվել շատ պասիվ, մասնակիցների թիվը կարող է չհասնել նույնիսկ 30 տոկոսի:
Իշխանական մեր աղբյուրները փոխանցեցին, որ թե՛ ՔՊ-ում, թե՛ Տիգրան Ավինյանի թիմում փորձում են ամեն բան անել, որպեսզի իրենց սպասվող հաղթանակը ստանա մրցակցային շղարշ, իսկ լավագույն թեկնածուն հենց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է: Վերջինս հիմա զբաղված է իր սիրելի գործով՝ ներկայացումներ տալով, գովազդային հոլովակներում նկարահանվելով, ու չի ցանկանում նորից կոստյում հագնել, գործի գնալ, խնդիրներ լսել, բայց ոչինչ բացառված չէ:
Ընդդիմադիր որոշ գործիչներ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ Մարությանին առաջադրելու համար իշխանությունները ևս մեկ պատճառ ունեն. սրանով ուզում են ցույց տալ, որ, 2018թ.-ի համեմատ, Մարությանի աննշան վարկանիշն արձանագրելով՝ Նիկոլն ու իր թիմն ակնառու կդարձնեն, թե որքան շատ են բոլորն իրենից կախված, ու ինչքան քիչ ձայն կարող են հավաքել նրանք, երբ «հեռանում են» Փաշինյանից»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 13:49
На внеочередном заседании Национального Собрания Армении 3 июля во время обсуждения законодательного пакета, позволяющего национализировать ЗАО «Электрические сети Армении», вспыхнула перепалка.
-
2025-07-03 13:47
Нынешнее поведение Баку обусловлено тем, что после оккупации Нагорного Карабаха Азербайджан пытается позиционирования себя как региональная держава, а это противоречит интересам не только России и Ирана, но и Турции.
-
2025-07-03 13:46
Правительство Армении ускоряет выдачу субсидий на покупку жилья для вынужденных переселенцев из Карабаха и увеличивает объем поддержки. Соответствующее постановление было принято на заседании кабмина в четверг.
-
2025-07-03 12:10
Лайнер авиакомпании Utair со второй попытки, с задержкой в несколько часов совершил посадку в Ереване. Об этом Sputnik Армения заявили в Комитете гражданской авиации (КГА).