Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ 2020-Ի ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՆՈՆՍԸ ՏՎԵԼ Է ՀԵՆՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՎ. «ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է, ԵՎ ՎԵՐՋ»
Նիկոլ Փաշինյանը շարունակում է հրապարակ նետել կեղծիքի և անամոթ հայտարարությունների մեծ չափաբաժին։ Նա իր ոճին և քաղաքական բովանդակությանը համապատասխան հերթական անգամ ստում է` փորձելով իր վրայից մեղքն ու պատասխանատվությունը գցել ուրիշների վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հակադարձելով Սերժ Սարգսյանին ուղղված Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ 2020 թվականի պատերազմը 2016-ի շարունակությունն էր, իսկ 2018-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին անոնս արել էր։
«2020 թվականի պատերազմի անոնսը տվել է հենց Փաշինյանը, երբ 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտում, Արցախի խնդիրն ինքնորոշման իրավունքի խնդրի ներքո դարձնելով տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Դրանով նա առաջացրեց Մինսկի խմբի համանախագահ երկրների տարակուսանքն ու վրդովմունքը` Ալիևի համար կանաչ լույս վառելով լեգիտիմ պատերազմ սկսելու համար»,– ասաց Շարմազանովը։
Նրա կարծիքով` Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի բովանդակությունը և վարչապետ դառնալու երկրորդ օրը Ստեփանակերտում վերջնագիր ներկայացրեց Մինսկի խմբի համանախագաներին` նշելով, որ պետք է ձևաչափը փոխվի։
«Հայաստանի անվտանգային համակարգն ամրապնդելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը հասարակությունը բաժանեց նախկինների ու ներկաների, սևերի ու սպիտակների։ Բանակցություններում նա խոսեց «նոր պատերազմ` նոր տարածքներ» հիմար թեզից։ 2018 թվականին գալով իշխանության` ՀՀ վարչապետը մերժեց բանակցային ժառանգությունը, մերժեց Մինսկի խմբի համանախագահների առաջարկները նշելով, որ ինքը բանակցում է զրոյական կետից»,– պարզաբանեց ՀՀԿ խոսնակը։
Շարմազանովը կշտամբեց վարչապետին նրա համար, որ կառավարության նիստերից մեկում նա հայտարարեց` եթե պատերազմ լինի, ապա դա պետք է որ պայմանավորված լինի Ռուսաստանի հետ։ Ըստ նրա` Փաշինյանը մեր հիմնական ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վատթարացրեց և մեր անվտանգության հիմնական երաշխավորներից մեկի` ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի նկատմամբ անհարկի ու անհիմն քաղաքական հետապնդում իրականացրեց` մեծ հարված հասցնելով նաև այդ կազմակերպության վարկին։
«Նիկոլ Փաշինյանը պետք է հետևեր Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությանը, հիմնվեր 2016 թ.-ին Վիեննայում և Սանկտ–Պետերբուրգում ձեռք բերված գրավոր պայմանավորվածությունների վրա, բայց դրա փոխարեն նա մերժեց անվտանգային մեխանիզմներն ու Դուշանբեի վերելակում Ալիևի հետ ձեռք բերեց բանավոր նոր պայմանավորվածություններ` դրսևորելով զրոյական դիվանագիտական հմտություն։ Այնուհետև սկսեց խոսել ինչ–որ մյունխենյան թեզերի մասին` նոր պայմաններ դնելով Մինսկի խմբի համանախագահների առջև և շահարկելով հայտնի մադրիդյան սկզբունքները»,– ասաց մեր զրուցակիցը։
Վերոնշվածի հանրագումարում, Հայաստանը, ըստ Շարմազանովի, ստացավ 2020 թվականի պատերազմը, որը կապ չունի 2016 թվականի քառօրյայի հետ, քանի որ այն ավարտվել էր Հայաստանի դիվանագիտական ու ռազմական հաջողությամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.