«Հրապարակ»․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԵՂԱՐԿԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՔԻՇՆԵՎԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ
Նիկոլ Փաշինյանը չեղարկել է հանդիպումը Քիշնևի հայ համայնքի հետ։ Այս մասին գրում է «Հրապարակը»։ Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Վեներա Մուշեղը լրատվամիջոցին ասել է, որ տեղյակ չէ, թե հանդիպումը ինչու է չեղարկվել, սակայն որոշ մանրամասներ է հայտնել։
«Հանդիպմանը ներկայացվածների շարքում ամենաառաջինը իմ անունն է նշված եղել՝ որպես մեր սփյուռքի համայնքի ղեկավար, սակայն անվանս վրա գիծ են քաշել ու հայտարարել, որ ես կատեգորիկ չպետք է ներկա գտնվեմ։ Ես էլ ասել եմ, որ ես եմ այստեղ հայությունը ներկայացնում, ո՞նց չպիտի մասնակցեմ։ Ես հարցեր ունեմ իրեն տալու, ինչո՞ւ չպիտի մասնակցեմ»,-ասել է Վեներա Մուշեղը։
Մոլդովայի հայկական սփյուռքի ղեկավարը տեղեկացրել է, որ զգուշացրել է` եթե նույնիսկ իր մասնակցությունն անընդունելի են համարում, ոչ ոք իրեն չի կարող կանգնեցնել, և զգուշացրել է՝ փորձ չանեն խանգարել իրեն։
«Հանդիպումը լինելու էր Մանուկ Բեյ Միրզոյանի տուն-թանգարանում, որը հայկական համայնքին ես եմ վերադարձրել՝ Մոլդովայի նախորդ վարչապետի օգնությամբ։ Հանդիպումը պետք է այնտեղ կայանար ամսի երկուսին՝ ժամը տասին։ Զանգում են, ասում` Մուշեղովնա՛, հանդիպումը չի լինելու, հրաժարվել են, չեն ուզում համայնքի հետ հանդիպել»,-ասել է հայ համայնքի ղեկավարը։
Մուշեղն ասել է` դեռևս չեն որոշել, թե ինչ քայլեր են ձեռնարկելու։ Նա չի բացառեց նաև, որ միգուցե հանդիպումը չեղարկելու մասին լուրը հատուկ է արվել, որպեսզի հետո Փաշինյանն իր համակիրներով կարողանա հանդիպում ունենալ՝ զերծ մնալով անհարմար հարցերից ու իրավիճակներից։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն:
Փաշինյանը Քիշնևում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին:
Միջոցառման շրջանակում նա երկկողմ հանդիպումներ է ունենալու միջազգային գործընկերների հետ:
Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 19:39
Эксперты прогнозируют возможные сценарии войны между Россией и Азербайджаном. Баку стремительно демонтирует двусторонние отношения с РФ. Это путь Украины, который закончился войной, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-07-03 19:37
Пятерых задержанных сотрудников редакции Sputnik Азербайджан с гражданством республики отпустили под подписку о невыезде, сообщает агентство Sputnik.
-
2025-07-03 19:33
Полковник Мигран Махсудян находится в УИУ «Вардашен». Его интересы защищает адвокат Анна Манташян. От нее узнал, что Махсудяна обвиняют по двум статьям - подготовка к захвату власти и свержению конституционного строя. Об этом написал на своей странице в Facebook тавушский журналист Воскан Саркисян.
-
2025-07-03 19:32
Защита предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна обжаловала решение о его аресте в Апелляционном суде. Об этом сообщили адвокаты архиепископа.