Последние новости

ՌԴ Բելգորոդի մարզը կրկին կրակի տակ է. կան զոհեր

Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Շեբեկինսկի շրջանի Մասլովա Պրիստան Ավանի ավտոճանապարհի հատվածը։ Արկերի բեկորներն ընկել են կողքով անցնող մեքենաների վրա, կան զոհեր։ Տեղեկությունն իր «Telegram-ալիքում» հայտնել է Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը:

Մեքենաներից մեկում երկու կին է եղել, ստացած վնասվածքներից նրանք տեղում մահացել են։ Երկրորդ մեքենայում երկու տուժած կա։

«Մի տղամարդ կրծքավանդակի բեկորային վնասվածքներ ունի, երկրորդը՝ ստորին վերջույթների բեկորային վերքեր։ Նրանք ծանր վիճակում տեղափոխվել են թիվ 2 քաղաքային հիվանդանոց, անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել», - ասել է Բելգորոդի մարզպետը։

Փողային հրետանուց 11 արկ է արձակվել Վոլոկոնովսկի շրջանի Տիշանկա գյուղի ուղղությամբ։ Երկու առանձնատներում ապակիներ են ջարդվել։ Վնասվել են կենտրոնական գազատարն ու էլեկտրահաղորդման գիծը։ Վալույսկի շրջանի Լեոնովկա խուտորի գնդակոծության հետևանքով վնասվել է հացահատիկի պահեստը։ Տուժածներ չկան։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ