Պարգև ՍՐԲԱԶԱՆ. ԱՐՑԱԽՈՒՄ ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է
«Մենք ձեզ հետ հայտնվել ենք վճռական, օրհասական պահին, երբ վտանգված է ամբողջ Արցախ աշխարհն ու Մայր Հայաստանը, մեր ժողովուրդն ու մեր պետականությունը»,- նախօրեին ԱՄՆ Գլենդել քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների բողոքի ակցիայի ժամանակ ունեցած ելույթում ասել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Ակցիան մեկնարկել է Պարգև Սրբազանի աղոթքով։ Գլենդելի հայությունն իր դժգոհությունն է արտահայտել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման դեմ։
Պարգև Սրբազանը նշել է, որ բոլորով պիտի սատարեն Արցախի քույրերին ու եղբայրներին, դիմեն աշխարհի բոլոր ատյաններին, ՄԱԿ, բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին, որպեսզի անհապաղ բացվի Լաչինի ճանապարհը. «Մարդասիրական աղետ է կախվել մեր քույրերի, եղբայրների վրա։ Գազ չկա, լույս չկա, բենզին չկա, ուտելիք չկա, օրը ցերեկով ցեղասպանություն է։ Ադրբեջանը կամ պետք է ցեղասպանի Արցախի ժողովրդին, կամ հայաթափի։ Մենք պետք է սատարն կանգնենք մեր պատմական, հայկական Արցախին։
Այսօր վտանգված է նաև Մայր Հայաստանը։ Հայաստանի սահմանադրության պրեամբուլայի մեջ գրված է՝ արտաքին, ներքին քաղաքական պատճառներով ոչ ոք իրավունք չունի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմից ներս։ Ով դա անում է, հայոց հիմնական օրենքին հակառակ է գնում։ Դա անընդունելի է»։
Պարգև Սրբազանն ընդգծել է՝ թմբիրից, անտարբերությունից պիտի արթնացնենք ամբողջ ազգը։
«Այսօր պիտի բռունցքվենք, վաղն ուշ է լինելու։ Այսօր էլ է արդեն ուշ։ Ազգը պիտի արթնանա։ Ինքն իրեն պիտի տեր և պաշտպան կանգնի։ Ով որ պաշտպանվում է, ով որ պայքարում է, նա է հաջողություն ունենում։ Պայքարողին են օգնում, օգնության հասնում։
Ոչ մեկից չնեղանանք՝ պրոարևմտյան, պրոարևելյան ուժեր։ Ամեն պետություն իր շահն ունի։ Մենք բոլորս պիտի լինենք պրոհայկական, հայկական շահը պիտի հետապնդենք, մոռանանք արևելյան, արևմտյան կողմնորոշումները։ Պրոհայկական պիտի լինենք, և վերջ։ Եվ ժողովուրդը պիտի ոտքի կանգնի և պիտի միաբանվենք։ Սրա մեջ է մեր հաջողության գրավականը։
Մեր ժողովրդին արթնություն, միաբանություն, սեր և իմաստնություն»,- ասել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 09:41
Мы глубоко обеспокоены болезненными событиями, происходящими на нашей Родине в последние дни. Об этом говорится в заявлении по итогам годового собрания священнослужителей, обнародованном на странице Первопрестольного Эчмиадзина в Facebook.
-
2025-07-12 09:37
10 июля в Абу-Даби состоялась встреча лидеров Армении и Азербайджана, по итогам которой было опубликовано обтекаемое заявление. Что на самом деле обсуждали стороны, возможно ли подписание мирного договора до парламентских выборов Армении 2026 года и какова роль внешних игроков — в интервью VERELQ рассказывает политолог, старший научный сотрудник APRI Armenia Бениамин ПОГОСЯН.
-
2025-07-12 09:36
ООН приветствует диалог между Арменией и Азербайджаном, заявил официальный представитель генсека организации Стефан Дюжаррик, комментируя встречу лидеров двух стран.
-
2025-07-12 09:32
Конференция ООН по торговле и развитию (ЮНКТАД) объявила, что подписанное в 2022 году соглашение с Россией о содействии в экспорте российского продовольствия и удобрений в этом месяце перестанет действовать, передает AFP.