«Հրապարակ». ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՂԻ ԱՎԵԼՑՈՒԿՆ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾԱԽՍՈՒՄ Է ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր կապաստանի Վահագն Խաչատուրյանի տանիքի տակ՝ Բաղրամյան 26 շենքում՝ նախագահի նստավայրում։ Պատճառը կառավարության շենքում ընթացող հերթական վերանորոգումն է։
Բյուջեում փողի ավելցուկն այս իշխանությունը, որպես կանոն, ծախսում է նորոգումների վրա` պերմանենտ նորոգվում են կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը և այլ գերատեսչություններ: Մինչդեռ 2019-ին էին կառավարության շենքում կապիտալ վերանորոգում արել, որի համար բյուջեից 124.5 մլն դրամ էր դուրս գրվել։
Անցած տարեվերջին էլ վարչապետի աշխատակազմի վարչական շենքի կապիտալ վերանորոգում իրականացրին՝ մոտ 16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ տեղադրելով, որ ավելի հարմարավետ ու թանկ միջավայրում աշխատեն։ Եվս 17,5 մլն դրամ էլ տրամադրվել էր կառավարության աշխատակազմի շենքի ջեռուցման համակարգի նորոգմանը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 14:30
Премьер-министр Армении Никол Пашинян отжег по полной. В своей борьбе с Армянской Апостольской церковью (ААЦ) он дошел до стадии открытой войны и снова оскорбил и католикоса всех армян Гарегина II вместе с другими церковными иерархами, пообещав лично возглавить борьбу против них.
-
2025-07-08 14:14
Правоохранители изъяли 37 рабочих документов из главного офиса ЗАО "Электрические сети Армении". Об этом журналистам заявил председатель совета директоров компании, племянник Самвела Карапетяна Нарек Карапетян.
-
2025-07-08 14:13
Общественно-политического деятеля Гагика Царукяна пригласили в Антикоррупционный комитет. Об этом сообщили источники Armenia Today.
-
2025-07-08 14:12
То, что пишет и делает нынешний правитель, является настоящим терроризмом против собственной страны и ее граждан.