Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ․ Ո՞ՐՆ Է ԵՐԱՇԽԻՔԸ, ՈՐ ՄԵՐԺԵԼԻ ՌՈՒՍԱԿԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գրեթե բաց տեքստով ասել է, որ Հայաստանը հրաժարվում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կարգավորումներից, այլ խոսքով ասած՝ Ադրբեջանի մնացած հատվածները և Նախիջևանը կապող տրանսպորտային հաղորդակցության ռուսական վերահսկողությունից: Հրաշալի է, որովհետև ի սկզբանե պարզ էր, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետը որոշակիորեն սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Բայց այստեղ մի էական հանգամանք կա, շարունակում է նա.
«44-օրյա պատերազմից հետո Հայաստանի պաշտպանական ու դիվանագիտական կարողությունները չեն ավելացել, ըստ այդմ՝ Հայաստանը հետպատերազմյան ստատուս-քվոն վերանայելու ռեսուրսներ չունի:
Եվ ուրեմն, ո՞րն է երաշխիքը, որ մերժելի ռուսական վերահսկողության փոխարեն չի լինելու ադրբեջանական վերահսկողություն:
Այս հարցին Հայաստանի իշխանությունը պետք էբհստակ պատասխան տա, հակառակ պարագայում` կարող է կրկնվել մեկ դար առաջ տեղի ունեցած սցենարը, երբ ռուսները պոստֆակտում մեզ «փրկեցին» թուրքական օկուպացիայից՝ Հանրապետության փլատակների վրա:
Ու մյուս հարցը՝ եթե վերանայում ենք Նոյեմբերի 9-ի ստատուս-քվոն, ապա ենթադրո՞ւմ է դա, որ Բաքուն էլ քարտբլանշ է ստանում ԼՂ-ն «ազատել» ռուսական ներկայությունից: Այդ դեպքում՝ անվտանգության ի՞նչ այլընտրանքային առաջարկություններ են ստանում Արցախի մեր հայրենակիցները»,- գրել է Սուրենյանցը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».