Последние новости

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ՈՉ ՄԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԷԼ ՉԻ ԿՆՔՎԵԼՈՒ

ԱԽՔ-ին ասեք թող քիչ Հ1- ում «բլբլա», քանի որ տարեվերջին ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի կնքվելու։ Երեք պատճառով չի կնքվելու նման պայմանագիր. այս մասին գրում է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը.

«Պատճառների մասին՝ հաջորդ դասին։ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։

Խաղաղապահները մնալու են Արցախում, իսկ ռուսական 102-րդ ռազմաբազան էլ՝ Գյումրիում։

Հ.Գ.  Դրան էլ փոխանցեք, որ Արևմուտքին իզուր չքծնի, մեկ է Նիկոլին ճամփելուց հետո Արևմուտքն իր վրա չէ ստավկա անելու։ Նույնիսկ Արևմուտքն է զզվում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող «արցախցի» ԱԽՔ-ից։

Հայրենիքն ուրացողին օգտագործում են, բայց բանի տեղ չեն դնում»,- գրել է Շարմազանովը:

Verelq.am-ը հիշեցնում է, որ Արմեն Գրիգորյանը երեկ Հ1-ի եթերում, խոսելով Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ինտենսիվացման մասին, ասել է, որ մինչև տարեվերջ հնարավոր է խաղաղության պայմանագիրը ստորագրվի:

Verelq.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ