Արսեն ԱՎԱԳՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԾԱՊԵՍ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԻՐԱՆԻ ՀՍՏԱԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի Իսլամական Հանրապետության ամենաբարձր մակարդակով արտահայտվող հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ: Այս մասին «Ռահբորդե մոասեր» լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը, հայտնում է դեսպանատան էջը։
Հարցին՝ բանակցային գործընթացում արդյո՞ք ամերիկյան միջնորդությունը չի հակասում Իրանի Իսլամական Հանրապետության նմանատիպ նախաձեռնություններին, դեսպանը պատասխանել է, որ հայկական կողմը սկզբունքորեն դեմ է մեր տարածաշրջանում տարբեր ուժերի շահերը հակադրելուն և բախումներ ստեղծելուն։
«Ավելին, մենք համարում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերների ջանքերի համատեղումն է, որ կարող է ի վերջո հանգեցնել առկա խնդիրների և հակասությունների կարգավորմանը»։
Համեմատություն անցկացնելով հարևան և բարեկամ Իրանում հայկական պատմական կոթողների պահպանման և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից դրանց ավիրման միջև, Ավագյանը նշել է, որ հայկական կողմը գնահատում Իրանի իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայկական պատմական ժառանգության հանդեպ։
«ԻԻՀ պետական աջակցությամբ վերականգնվել են տասնյակ նշանավոր եկեղեցիներ, այլ հուշարձաններ։ Թե՛ ՀՀ ղեկավարությունը, թե՛ հայ ժողովուրդն ընդհանրապես միշտ բարձր են գնահատել և դրվատանքի խոսքեր են հնչեցրել իրանցի բարեկամների հասցեին այս կապակցությամբ։ Իրանի հոգատարությունը հայկական մշակույթի նկատմամբ մեր երկու պետությունների ընդհանուր քաղաքակրթական կապերի և հազարամյա պատմական առնչությունների վկայությունն է։ Ասվածի վկայությունն է նաև 44-օրյա պատերազմից առաջ իրանական կողմի աջակցությամբ վերականգնված Շուշիի Գոհար աղա մզկիթը»,-ընդգծել է նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործելակերպին՝ դեսպանը նշել է, որ ադրբեջանական կողմը տարիներ շարունակ ԼՂ հակամարտությանը հաղորդել է կրոնական ենթատեքստ՝ Հայաստանին ներկայացնելով որպես իսլամի և ողջ մուսուլմանների թշնամի և օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը, առաջ քաշել կեղծ փաստեր, թե հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում մի շարք մզկիթներ է ավերել:
«Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականությանը զուգահեռ՝ Ադրբեջանը փորձում է նույն քաղաքականությունը վարել նաև Իրանի նկատմամբ»,-ընդգծել է Ավագյանը:
Մասնավորապես նա հիշեցրել է նախորդ տարի «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Երևան այցելած ադրբեջանցի պատվիրակների հայտարարությունները, թե Երևանի Կապույտ մզկիթն ադրբեջանական է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-28 19:41
Представители 102-й российской военной базы во главе с помощником командира по международным вопросам подполковником Игорем Селиверстовым возложили венок и цветы к мемориальному комплексу "Возрождение" в память о героях Баш-Апаранского сражения.
-
2025-05-28 19:39
Мы заинтересованы в развитии отношений с Арменией, это важно для нас, и я очень надеюсь, что найдем пути их углубления, установления связей между людьми, так как мы оба древние нации, у которых много общего. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил Чрезвычайный и полномочный посол Израиля в Армении Йоэль Лион.
-
2025-05-28 19:33
Секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу заявил о всестороннем развитии российско-иранского партнёрства. Его заявление прозвучало на встрече с секретарем Высшего совета национальной безопасности Ирана Али Акбаром Ахмадианом в рамках 13-й встречи высоких представителей, курирующих вопросы безопасности, проходящей в Москве. Его слова приводит РИА Новости.
-
2025-05-28 19:19
Премьер-министр Армении Никол Пашинян и его жена Анна Акопян занимаются политическим газлайтингом, написал в соцсети зампред Республиканской партии Армении, бывший глава Минобразования, кандидат медицинских наук Армен Ашотян (находится под домашним арестом – ред.).