Փաստաբան․ Հակոբյանին կրկին կալանավորելու որոշումն անօրինական է
ՀՀ վարչապետի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգումը կազմակերպելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանին (Ազգուշ Մարտիրոսյան) կալանավորելու մասին դատավոր Մանվել Շահվերդյանի որոշումը հակասում է ՀՀ օրենսդրությանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանի պաշտպանական խմբի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Նրա խոսքով` Գայանե Մարտիրոսյանն այժմ «Աբովյան» ՔԿՀ–ում է, նա անգամ չի հասցրել լինել տնային կալանքում, չնայած հունիսի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Հակոբյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը` փոխարինելով տնային կալանքով։ Այդ որոշումից մի քանի ժամ անց առաջին ատյանի դատարանն էլ մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և կրկին կալանավորեց, բայց արդեն 1 ամիս 15 օրով։
«Այսպես ասած ստորադաս դատական ատյանն ակնհայտ անօրինական, ապօրինի խախտումներով բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, նաև քրեորեն հետապնդելի որոշում կայացրեց։ Առաջին ատյանի դատարանը նման իրավունքով օժտված չէր` հաշվի առնելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի առաջին մասը հստակ սահմանում է, որ նույն մեղադրանքով անձը չի կարող կրկին կալանավորվել։ Կալանքի կիրառման համար առնվազն նոր հանգամանքներ պետք է ի հայտ գային, բայց այդպիսի բան տեղի չի ունեցել»,– նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով` կալանքի ժամկետը հաշվում են հունիսի 5-ից։
Պաշտպանական խումբը հատուկ վերանայման բողոք է ներկայացնելու, քանի որ համոզված է` դատարանը և տուժող Աշոտ Փաշինյանը դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից։ Իրավաբանը կարծում է, որ Փաշինյան կրտսերին պատրաստել են դատական նիստին մասնակցելու համար, սովորեցրել են իրավական կարգեր, գուցե նաև ժամանակակից տեխնիկայով հուշել են։
«Աշոտ Փաշինյանը ղեկավարում էր դատախազին և դատավորին։ Նա որոշել է, որ հանցագործություն է տեղի ունեցել, Հակոբյանն էլ պետք է կալանքի տակ մնա, թեկուզ անօրինական ճանապարհով։ Ակնհայտ էր, որ դատավորը գտնվում էր ազդեցության տակ և չէր կարող արդարադատություն իրականացնել։ Նա (դատավորը. խմբ.) շուտասելուկի նման հնչեցրեց կալանքի որոշումը և հեռացավ` առանց ներկայացնելու ընդունված որոշման հիմքերը և անգամ հաջորդ դատական նիստի օրը»,– նշեց փաստաբանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 10:08
Древние надписи, датируемые несколькими столетиями, были обнаружены учеными на месте Тайной вечери Иисуса Христа со своими учениками перед его Распятием и Воскресением.
-
2025-07-10 10:05
Бурные события в Армении текущим летом сделали актуальным вопрос создания нового оппозиционного движения. На смену «Священной борьбы» (бывшее название — «Тавуш во имя родины»), которое весной прошлого года возглавил предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви (ААЦ) архиепископ Баграт Галстанян (Баграт Србазан) местные эксперты прочат более мощное политическое объединение.
-
2025-07-10 07:32
Президент России Владимир Путин уволил Михаила Богданова с поста заместителя министра иностранных дел РФ, говорится в подписанном указе, сообщает Lenta.ru.
-
2025-07-10 07:28
Огосударствление ЗАО "Электрические сети Армении" – это форма политической репрессии и грубое нарушение права собственности и принципа верховенства закона. Об этом говорится в заявлении партии первого президента Армении Левона Тер-Петросяна "Армянский национальный конгресс" (АНК).