Հավաք Վրաստանում ՀՀ դեսպանատան մոտ
Վրաստանում Հայաստանի դեսպանատան մոտ «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ն հավաք է կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի: Այս մասին ՀԿ-ն հայտարարություն է տարածել:
«Վրաստանում Հայաստանի դեսպանատան մոտ մեր վերջին հավաքը 2020թ. Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ էր, երբ թիֆլիսահայության հարյուրավոր ներկայացուցիչներ Արցախի կողքին էին՝ աջակցող տարբեր միջոցառումներ անցկացնելով: Մենք բոլորս մինչև վերջ հավատում էինք հաղթանակին, սակայն պարզվեց, մեզ հիմարացնում էին, ասելով, որ «հաղթելու ենք», և 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայության մեջքի հետևում ստորագրվեց խայտառակ կապիտուլյացիոն պայմանագիր, ըստ որի Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվեց Ադրբեջանին։ Սկսելով արշավ ազգային և հոգևոր կառույցների, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու, բանակի, ինչպես նաև Արցախի և արցախցիների դեմ՝ ակտիվ աշխատանք իրականացվեց ամբողջ աշխարհում հայությանը իրար դեմ տրամադրելու համար:
Մարդկանց համոզում էին, որ Արցախը բեռ էր, և ազատվելով նրանից, մենք ձեռք ենք բերում խաղաղություն։ Այդ ամենից հետո սկսվեց խայտառակ հայտարարությունների շարքը՝ Արցախի ամբողջական հանձնման համար հայությանը նախապատրաստելու ուղղությամբ: Իսկ միևնույն ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչում էին սպառնալիքներ Հայաստանի և համայն հայության հասցեին, թե բանավոր, և թե փաստացի ձևով։
Բայց մենք բոլորս քաջ ծանոթ ենք, թե ինչ անմարդկային կերպով են նրանք վերաբերվել գերեվարված զինվորներին և խաղաղ բնակչությանը, թե ինչպես են նրանց հանրային կերպով ծաղրել, խոշտանգել և սպանել՝ այդ ամենը նկարահանելով և տարածելով իրենց ժողովրդի մեջ և ոգևորելով նրանց։
Նաև ցանկանում ենք նշել Հայաստանի սուվերեն տարածքների վրա հարձակումների փաստը և այն, որ արդեն Սյունիքի մարզն է վտանգված: Օգտվելով ՀՀ իշխանությունների զիջողական դիրքից՝ լկտիացած թշնամին այլևս չի թաքցնում իր ախորժակը և ցանկությունը՝ իրականացնելու պանթուրքական գաղափարը այս տարածաշրջանում։
Այսպիսով, ՀՀ իշխանությունները պատրաստվում են թշնամու երախը հանձնել 120 000 ՀՀ քաղաքացու:
2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչ այսօր Ադրբեջանը շրջափակել է Արցախի Հանրապետությունը աշխարհին կապող միակ ճանապարհը: Չնայած Ադրբեջանի բերած տարատեսակ պատրվակներին՝ վերջինիս ռազմավարական նպատակը մեկն է՝ հարկադրել Արցախի Հանրապետության բնակչությանը լքել իր պատմական հայրենիքը: Ադրբեջանն այս հարցում առաջնորդվում է Արցախն աստիճանաբար Նախիջևանի վերածելու ծրագրով - չկան հայեր՝ չկան խնդիրներ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ակնհայտորեն չի բավարարվելու Արցախի հայաթափմամբ:
Վերջին շրջանում, Արցախն Ադրբեջանի մաս կազմելու վերաբերյալ հնչող հայտարարությունները դավաճանություն է, դա չի կարող լինել ընդունելի գիտակից հայի համար, որովհետև առանց Արցախ չի լինի նաև Հայաստան։ Մենք չենք ցանկանում, որ Արցախը դառնա Նախիջևան, նոր Մուշ, նոր Սասուն, Արարատ և հեռավոր մի իդեալ, մենք պետք է մեր ազգային շահերին առնչված խնդիրները դարձնենք մեր ամենօրյա պայքարի մի մաս և հասնենք մեր ազգային իդեալին։
Մինչ այսօր մեր կազմակերպությունը իր բոլոր ուժերով հանդերձ աջակցել և աջակցելու է Արցախին և ճիշտ է, Շուշին այսօր դժբախտ է ու դժգույն, սակայն վստահաբար կարող ենք ասել, որ համոզված ենք, այն դեռ ծաղկունք է ապրելու և վերադառնալու է իր օրինական և պատմական սեփականատիրոջը: Արցախը կանգուն է մնալու, որովհետև արցախցու ոգին անկոտրում է, իսկ հայության գիտակից հատվածի միտքն ու հավատքը՝ անսասան»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-19 19:42
Исполнительный секретарь партии «Грузинская мечта – Демократическая Грузия» Мамука Мдинарадзе отреагировал на заявление еврокомиссара по политике соседства и расширения Оливера Вархели, согласно которому законы против прозрачности иностранного влияния и пропаганды ЛГБТ подрывают фундаментальные права, сообщает телеканал «Рустави 2».
-
2024-11-19 19:39
Любой призыв к ядерной войне является безответственным, заявил во вторник глава дипломатии Европейского союза Жозеп Боррель, реагируя на обновление ядерной доктрины России президентом страны Владимиром Путиным, передает Reuters.
-
2024-11-19 19:37
Всеармянский совет дипломатов заявил о категорическом несогласии с проводимой властями Армении внешней политикой и подчеркнул, что эта политика направлена на уничтожение армянской идентичности.
-
2024-11-19 19:33
В законопроекте «О государственном бюджете Азербайджана на 2025 год» укрепление военного потенциала предусмотрен как одна из основных статей расхода. Как сообщает АПА, об этом на совместном заседании 4 парламентских комитетов - по правовой политике и государственному строительству, по обороне, безопасности и борьбе с коррупцией, по правам человека и по региональным вопросам сказал глава комитета по обороне, безопасности и борьбе с коррупцией Арзу Нагиев.