«Կախովկա» ՀԷԿ-ի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ․ ՌԴ-ն ու Ուկրաինան շարունակում են միմյանց մեղադրել
Ռուսաստանի ու Ուկրաինայի դիմումով նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել։ Մոսկվան ու Կիևը միմյանց են մեղադրում «Կախովկա» ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան տեղի ունեցածն անվանել է «զանգվածային էկոլոգիական ոչնչացման ռումբ» և «լայնածավալ էկոլոգիական ահաբեկչություն», որը դարձել է Եվրոպայում վերջին տասնամյակների ամենամեծ տեխնածին աղետը։ Ըստ նրա՝ Ռուսաստանը նպատակ է ունեցել հնարավորինս շատ մարդկանց վնասել և զանգվածային էկոլոգիական վնաս հասցնել նաև շրջական միջավայրին։
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան էլ Ուկրաինային է մեղադրել ամբարտակի փլուզման մեջ։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը դա արել են, որպեսզի շեղեն ուշադրությունը զորքերի վերախմբավորումից և վնասեն հիդրոէլեկտրակայանի հարակից տարածքների բնակիչներին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիտսն ասել է․ «Ուկրաինայի իշխանություները հայտնում են, որ առնվազն 40 բնակավայր ամբողջովին կամ մասնակի հեղեղվել է միայն Խերսոնի շրջանում։ Սպասվում է, որ առաջիկայում այդ թիվը զգալիոերն կաճի։ Լուրջ հետևանքներ են սպասվում նաև ՌԴ-ի կողմից վերահսկվող շրջաններում»։
Նա զգուշացրել է, որ Կախովկա ՀԷԿ-ում տեխնածին աղետը «հզոր հարված» կլինի ուկրաինական սննդի արտադրության ոլորտին և բացասաբար կանդրադառնա էլեկտրաէներգիայի արտադրության վրա։ Գրիֆիտսի խոսքով՝ ՄԱԿ-ը պատրաստ է ցանկացած պահի օգնության անձնակազմ ուղարկել Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներ։
Հիշեցնենք, որ «Կախովկա» ՀԷԿ-ը, որն արդեն մեկ տարուց ավելի վերահսկում են ռուս զինվորականները, երեկ վաղ առավոտյան ավերվել է։ Դնեպրից ջրի անվերահսկելի արտահոսք է տեղի ունենում։ Նախօրեին Կիևը հայտարարել էր, որ ռուսական զորքերն են պայթեցրել ՀԷԿ-ի ամբարտակը։ ՌԴ-ն հերքում է ու փոխարենը տեղի ունեցածում մեղադրում ուկրաինական կողմին։
factor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.