Последние новости

ՌԴ ՊՆ-ն Ուկրաինային մեղադրել է «Տոլյատի-Օդեսա» ամոնիակային խողովակաշարը պայթեցնելու համար

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 5-ին Խարկովի մարզի Մասյուտովկա շրջանում ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբերը պայթեցրել են «Տոլյատի-Օդեսա» ամոնիակային խողովակաշարը։

ՌԴ ՊՆ-ն պարզաբանում է, որ ռուս զինվորականները չեն տուժել, սակայն խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր։

Այժմ ամոնիակի մնացորդներն արտահոսում են, նշել են նախարարությունից։ Այս ամոնիակային խողովակաշարի շահագործման վերսկսումը հացահատիկի գործարքը երկարաձգելու Ռուսաստանի պայմաններից մեկն էր։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ «Տոլյատի-Օդեսա» ամոնիակային խողովակաշարի վերականգնման համար կպահանջվի մեկից երեք ամիս։

Tert.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ