Փաստաբան․ Փաշինյանի առևանգման գործով անջատված մաս կա, որը վերաբերում է մյուս ծնողներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով անջատված մաս կա, որը վերաբերում է մայիսի 17-ին դատարանի բակում ներկա գտնված մյուս ծնողներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց առևանգման գործով մեղադրվող Գայանե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։ Նա նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ է արվել այս ուղղությամբ, քանի որ քրեական վարույթով որպես պաշտպան ներգրավված չէ։
«Մենք ստացել ենք այդ մասին համապատասխան որոշումը։ Բայց որքան իրազեկված եմ, մեղադրանք էլ չկա ու չի էլ կարող լինել։ Ախր այդտեղ ի՞նչ է տեղի ունեցել, որ 1 բաժակ ջրում փոթորիկ են բարձրացրել»,– նշեց Սարգսյանը։
Նա հավելեց, որ չի հասկանում այն ամենը, ինչ կատարվում է այս պահին։ Որպես մտահոգ մարդ անհեթեթ է համարում իրավապահների այս ջանասիրությունը` մեր երկրում եղած բազմաթիվ խնդիրների, 1 տոննա կոկաինի և այլ հարցերի կողքին հուզված կնոջ քայլերի հետևից ընկնելը։
«Ախր ընդամենն ասել է` գնանք Եռաբլուր, տես, թե ինչ տղերք են էնտեղ պառկած։ Ես 52 տարեկան եմ և իմ կյանքի 30 տարիները նվիրել եմ ՀՀ երրորդ հանրապետության պետականաշինությանը, բայց ես այսպիսի վայրենություն չեմ տեսել։ Մեկ բաժակ ջրի փոթորկից հիմա էլ անցել են երկրորդ բաժակ ջրին»,– նշեց փաստաբանը` անդրադառնալով մյուս ծնողներին վերաբերող անջատված մասին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.