«Փաստ»․ «ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԸ» ԳՐՈՀ ԵՆ ՍԿՍԵԼ ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԵՄ
Վերջին մի քանի շաբաթներին լուրջ գրոհ է սկսվել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի դեմ, առաջամարտիկի դերում «սորոսականներն» են, գրում է «Փաստը»։
ԶԼՄ–ն նշում է, որ ցանկացած միջադեպ, որը տեղի է ունենում ոստիկանական համակարգի հետ կապված, ուղղակիորեն առիթ է դառնում Ղազարյանին «վրաերթի ենթարկելու»:
«Բանն այն է, որ նրանք ի սկզբանե ցանկանում էին իրենց թեկնածուին կարգել նորաստեղծ նախարարության ղեկին, սակայն Նիկոլ Փաշինյանը նախընտրեց իր դպրոցական տարիների ընկերոջը։ Ըստ այդմ, սորոսականները շատ նեղված են, որ իրենց թեման «ջրվեց», և հիմա անցել են Ղազարյանին տոտալ «խփելուն»»,-գրում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ դրա համար առիթների պակաս չկա:
Ընդգծվում է, որ խնդիրը ո՛չ Վահե Ղազարյանն է, ո՛չ էլ նրա լավ կամ վատ աշխատելը, որովհետև նույն «սորոսականները» լռում են, երբ, օրինակ, նույն ոստիկանության ոչ օրինաչափ ու ոչ օրինական գործողություններ են կատարվում զոհվածների ծնողների կամ ընդդիմադիրների նկատմամբ: Մնացյալ դեպքերում նրանք աղմկելու էին ցանկացած մեկին ՆԳ նախարար նշանակելու պարագայում, որը չէր լինի իրենցից։
Նշենք, որ Վահե Ղազարյանը ՆԳ նախարար է նշանակվել 2023 թվականի հունվարին։ Դրանից առաջ` 2020 թվականի հունիսի 8–ից, նա զբաղեցնում էր ՀՀ ոստիկանապետի պաշտոնը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.