Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՀԱՎԱՏՈ՞ՒՄ ԵՔ, ՈՐ ԱՐՑԱԽՆ ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՉԻ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ
Վերջ տվեք երեխայական խաղիկներին, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը՝ ավելացնելով․«Հիմա էլ, թե՝ Ամերիկան համաձայն չէ, որ ազգային փոքրամասնությունը լքի Ադրբեջանը։ Նախ, «ազգային փոքրամասնություն» չէ, այլ անկախ պետականություն ունեցող ազգ. սա՝ քանի դեռ չեմ մոռացել։
Հիմա մի քանի փոխկապակցված հարց՝
- Իսկ Ամերիկան համաձա՞յն էր, որ առանձնակի արդյունք չապահովող էկոլոգիական շարժումը շատ արագ վերածվեր պաշտոնական աթոռ երաշխավորող «ղարաբաղյան շարժման», իսկ արդեն կարճ ժամանակ անց հիմնավորեիք, որ լավ ապրելու համար այն պետք է զիջել «բարեկամ» ադրբեջանին, ներել «վերափոխված» թուրքիային, մանավանդ, որ եղածը, իբր, դասական իմաստով, ցեղասպանություն էլ չի, և այլ «հեռանկարային քայլեր»,
- Ամերիկան համաձա՞յն էր, որ տեղի ունենար հազարավոր զոհերի պատճառ դարձած 44-օրյա պատերազմ, թե՞ դա հանրությանը համապատասխան «կոնդիցիայի» բերելու սոսկ հնարք էր։ Այս համատեքստում ամեն անգամ դեմագոգիկ ոճով մի հարցրեք, թե այդ ո՞ւմ զավակների հաշվին եք պատրաստվում պաշտպանել Հայրենիքը։ Ամեն ազգ ինքն է պաշտպանում իր Հայրենիքը, քանի դեռ դրա անհրաժեշտությունը կա՝ ներսից քանդելով ագրեսոր թշնամու երկիրը, ոչ թե թույլ տալով, որ թշնամին նույնը մեր ձեռքերով անի,
- Լավ, դուք՝ ինքներդ, հավատո՞ւմ եք, որ Արցախը այս քաղաքականության արդյունքում շատ կարճ ժամանակ անց, մեղմ ասած, չի արժանանալու Նախիջևանի ճակատագրին։ Ընդ որում, ադրբեջանը և թուրքիան դա արդեն կարող են անել առանց մեկ փամփուշտի,
- Ի դեպ, Ամերիկան համաձա՞յն էր, որ Կիպրոսը երկու մասի բաժանվեր, և ոչ միայն,
- Վերջապես, Ամերիկան բռնությա՞մբ է պահելու հային իր հողի վրա»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-26 05:21
Армянские правозащитники обратились в МИД Армении с требованием объяснить, почему на конференцию «Ереванский диалог» приглашен Крейг Олифант, принимавший участие в форуме в оккупированном Степанакерте в апреле текущего года.
-
2025-05-26 05:15
Мы имеем дело с фактами, свидетельствующими об антипедагогической и антиобразовательной стратегии, посему Жанна Андреасян должна подать в отставку с должности министра образования, науки, культуры и спорта Армении. Если еще остались хоть какие-то моральные нормы – хотя бы в образовательной сфере, где дети, где все должно было быть ориентировано на ребенка и человека.
-
2025-05-26 05:09
Бывший омбудсмен Армении Арман Татоян назвал антиконституционным законодательный проект о сокращении воинской службы и освобождении от нее за деньги. Он обратил внимание на то, что обоснования принятия проекта формальны, базируются на нескольких любительских оценках и не имеют под собой профессионального анализа, также нарушается закон "О нормативных правовых актах".
-
2025-05-26 05:04
Преданность госминистра Арцаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна Армении оставила неизгладимый след в ее истории, заявил сын великого шансонье Шарля Азнавура, соучредитель фонда "Азнавур" Николя Азнавур в день рождения Варданяна.