ՍԱ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է. ՓԱՍՏԱԲԱՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԲԴԽ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը օրերս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի մասնկացությամբ տեղի ունեցած մամուլում տարածված տեղեկատվության բովանդակությամբ պայմանավորված դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու և տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակահարմարության հարցը լուծելու խնդրանքով։
News.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ ըստ մամուլում տարածված տեղեկատվության, նկարագրվածը ենթադրյալ ծանր հանցագործության հատկանիշներ է պարունակում:
Հիշեցնենք, որ 168.am կայքում տեղեկատվություն հրապարակվեց առ այն, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը իր մոտ է հրավիրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մի շարք դատավորների, քվեաթերթիկներ է բաժանել և առաջարկել է Դատարանի «ստվերային» նախագահ ընտրել, քանի որ ինքը չի կարողանում աշխատել Վերաքննիչ դատարանի նախագահ, Մխիթար Պապոյանի հետ:
«Պարոն Անդրեասյանին վերագրվում է իր պաշտոնական գործառույթներից բխող հանցագործության կատարում: Հետևաբար ես ինքս որպես իրավաբան գտնում եմ, որ կոնկրետ տվյալ հոդվածի բովանդակությանը պետք է տրվի քրեաիրավական գնահատաական, իհարկե, վարույթն իրականացնող մարմինները, քրեական հետապնդման մարմինները իրավասու են նաև սեփական նախաձեռնությամբ դա համարել որպես քրեական վարույթ նախաձեռնելու առիթ, բայց այնտեղ իրենց իրավունքը հայոցողական է. կարող են համարել, կարող են՝ չհամարել՝ ի տարբերություն նախկին օրենսդրության: Այդ պատճառով ես ուղարկել եմ իրենց և ներկայացրել եմ, որ կա հանցակազմ, ըստ էության, հաղորդում եմ ներկայացրել, հիմքում դնելով այդ տեղեկատվությունը, որ սա պետք է քրեաիրավական գնահատականի արժանանա, ընդ որում տեղեկատվության հանգանմանքների ստուգումը, դրա հերքումը կամ հաստատումը իրավապահ մարմինների համար նաև մասնագիտական արժանապատվության հարց է»,- ասաց նա:
Որպես իրավաբան՝ Ասլանյանը անդրադառնալով մամուլում տարածված ԲԴԽ նախագահի մասնկցությամբ այդ տեղեկատվությանը, ասաց որ դեռ ուշքի չի գալիս, չի պատկերացնում որ նման բան կարող էր պատահել նույնիսկ աֆրիկյան որևէ երկրում:
«Եթե այսպիսի քայլի պետք է գնա որևէ պաշտոնատար անձ, քվեաթերիկներ բաժանելով, ներքին քվերակություններ կազմակերպելով, դատարանի նախագահին ալընտրանքներ փնտրելով, այս պարագայում պետք է կասկածի տակ դնել նմա մարդու մեղսունակությունը: Ես դեռ այս պահին դեռ ուզում եմ ձեռնպահ մնալ դրան հավատալուց, չնայած լրատվամիջոցը առանց հավաստի ինֆորմացիա նման հրապարակում չէր անի, դրա համար թող իրավապահ մարմինները ստուգեն: Սա խայտառակություն է մի այլ աստիճանի, այսպիսի բան մենք նույնիսկ աֆրիկյան որևէ երկրում չենք հանդիպի, ուր մնաց Եվրոխորհրդի անդամ, Եվրոպական իրավունքի, ՄԻԵԴ իրավունքի գերակայությունն ընդունող երկրում»,- նշեց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-11 14:36
По сведениям Новости Армении – NEWS.am, ногу военнослужащего, пострадавшего в результате взрыва мины 9 апреля в Гегаркуникской области, ампутировали.
-
2025-04-11 14:35
Спецпосланник президента США Стив Уиткофф прилетел в Россию, сообщил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-04-11 14:34
Министр юстиции Армении Србуи Галян 9 апреля встретилась со старшим советником офиса по европейским и евразийским вопросам Государственного департамента США (советником по линии кавказских конфликтов) Луисом Боно. Об этом написал на своей странице в Facebook международник Сурен Саркисян.
-
2025-04-11 14:34
Торговля между странами СНГ в 2024 г. выросла примерно на 4,5%. Примерно на столько же выросло промышленное производство. Об этом министр иностранных дел РФ Сергей Лавров заявил по итогам заседания СМИД СНГ в Алматы.