Последние новости

ԱՄՆ-ն որոշել է վերադառնալ ՅՈՒՆԵՍԿՕ

Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ին (ՄԱԿ կրթության, գիտության և մշակույթի հարցերի կազմակերպություն) տեղեկացրել է, որ որոշել է նորից դառնալ նրա մասնակից։ Այս մասին կիրակի՝ հունիսի 12-ին տեղեկացրել է Axios պորտալը՝ հղում կատարելով պետդեպարտամենտի ներկայացուցչին։

Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերի գծով տեղակալ Ռիչարդ Վերման նամակ է ուղարկել ՄԱԿ մշակութային գործակալություն, ներկայացնելով Վաշինգտոնի՝ կազմակերպությանն ունեցած վճարումների պլանը։ Անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսը հավանություն էր տվել ավելի քան 500 մլն դոլարի հատկացմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամավճարների գծով ունեցած պարտքը մարելու համար։ Վճարումը թույլ կտա երկրին նորից դառնալ կազմակերպության մասնակից։

Այն բանից հետո, երբ Պաղեստինյան ինքնավարությունը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիիրավ անդամ 2011թ., Բարաք Օբամայի վարչակազմը դադարեցրեց կազմակերպության ֆինանսավորումը։ 2017թ. հոկտեմբերին Դոնալդ Թրամփի օրոք Միացյալ Նահանգների իշխանությունները, մեղադրելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին «հակաիսրայելական քաղաքականության» մեջ, հայտարարեցին, որ դուրս են գալիս գործակալությունից; Դրանից շատ չանցած Իսրայելը նույնպես տեղեկացրեց, որ հեռանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ից։

2022թ. փետրվարին Իսրայելի կառավարությունը ԱՄՆ պետդեպարտամենտին տեղեկացրեց, որ դեմ չի լինի, որ ԱՄՆ-ն վերադառնա կազմակերպություն։ Իսրայելի դիրքորոշումը թույլ տվեց որոշ դեմոկրատների և հանրապետականների Կոնգրեսում աջակցել այդ քայլին, նշել է Axios-ը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ