Последние новости

ՀՀ ՊՆ․ Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 12-ին՝ ժամը 14:15-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ»,– ասված է հաղորդագրությունում:

Ըստ ՊՆ–ի` հայկական կողմում տուժածներ չկան:

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ–ն հունիսի10-ին ականանետ էր կիրառել նաև Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ