ՀՀ ՊՆ․ Վարժական հավաքներին ներգրավվում են տարբեր տարիների զինվորական ծառայությունից արձակված պահեստազորայիններ
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այսօր հարց էր բարձրացրել՝ ինչո՞վ բացատրել երևույթը, երբ հավաքների են հրավիրվում 3-4 տարի առաջ պարտադիր ժամկետային զինծառայություն անցած, 44-օրյա պատերազմին մասնակցած անձինք. «Մի կողմ դնենք պատերազմին նրանց մասնակցությունը: Եթե վերջիններս 3 տարի առաջ ծառայության մեջ են գտնվել, ապա դեռ «նորմալ մարզավիճակում են» և նրանց վարժական հավաքների ներգրավելու նպատակահարմարություն չկա:
Եթե գլխավոր խնդիրը պահեստազորի մարտունակության հարցն է, ապա հավաքներին առաջին հերթին պետք է ներգրավել այն անձանց, ովքեր 7-8 ու ավելի տարի առաջ են ծառայել ու ակնհայտորեն նրանց հետ աշխատելու տեղ կա: Բացառություն կարող են լինել հերթական կոչումի կամ նոր զինատեսակների մասնագիտացման հետ կապված հավաքները:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն անդրադառնալով Տիգրան Աբրահամյանի գրառմանը՝ Aysor.am-ի հետ զրույցում ասաց.«Վարժական հավաքներին ներգրավվում են պահեստազորում հաշվառված բոլոր քաղաքացիները, ովքեր օրենքով սահմանված կարգով պիտանի են (առողջական վիճակով պայմանավորված) կանչվելու վարժական հավաքների:
Ձեր հարցի առնչությամբ նշեմ, որ, այդ առումով, սահմանափակում է նախատեսված միայն պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված այն անձանց համար, որոնք կարող են վարժական հավաքների կանչվել զորացրման օրվանից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Վարժական հավաքներին ներգրավվում են տարբեր տարիների զինվորական ծառայությունից արձակված պահեստազորայիններ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.