Մակրոն. Ուկրաինական հակահարձակումը շաբաթներ կամ ամիսներ կտևի
Ուկրաինական զորքերի հարձակողական գործողությունները կտևեն մի քանի շաբաթ կամ ամիս։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ ուկրաինական հակահարձակումը սկսվել է մի քանի օր առաջ, և այն մանրակրկիտ ծրագրված է եղել։ «Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի օգնենք այն իրականացնել այն շրջանակներում, որը նախանշել ենք հակամարտության սկզբից. պատժել Ռուսաստանին, որպեսզի դադարեցնի իր ռազմական ջանքերը, օգնել Ուկրաինային դիմակայել և հետ վերցնել տարածքները, բայց երբեք չհարձակվել Ռուսաստանի վրա և խուսափել այս հակամարտության սրումից», - Մակրոնի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։
Նա ընդգծել է, որ Ֆրանսիան մեծացնում է զինամթերքի ու զրահատեխնիկայի մատակարարումն Ուկրաինա։ «Մենք ավելացրել ենք զենքի, զինամթերքի, զրահատեխնիկայի մատակարարումը, ինչպես նաև ուժեղացրել ենք նյութատեխնիկական աջակցությունը, և մենք կշարունակենք դա անել առաջիկա օրերին և շաբաթներին»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-12-25 22:22
"Слишком много внимания заставляет осла думать, что он лев", поделился сентенцией на своей странице в соцсети Facebook политолог Ален Гевондян и призвал политизировать изречение.
-
2024-12-25 22:20
Все структуры Минской конференции: Минская группа, группа планирования высокого уровня, пост личного представителя действующего председателя ОБСЕ по карабахскому урегулированию подлежат роспуску. Об этом заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2024-12-25 22:18
Президент России Владимир Путин лично пригласил лидеров СНГ на торжества по случаю 80-летия Победы в Москве в 2025 году.
-
2024-12-25 22:16
25 декабря католики всего мира отмечают Рождество. Папа Франциск в своем рождественском послании призвал к всеобщему примирению и миру, пишет Аль-Арабия.