«Հրապարակ». ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՔՊ-Ն ԱՐԴԵՆ ԻՍԿ 60 ԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՏԱՐԱԾՔ Է ՎԵՐՑՐԵԼ ԿԱՄ ՆԱԽԱՏԵՍԵԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի գրեթե բոլոր թեկնածուները վաղաժամ քարոզարշավ են սկսել՝ ակցիաներ, ասուլիսներ, միջոցառումներ են կազմակերպում, հարցազրույցներ տալիս։ Եվ չնայած ընտրություններին դեռ երեք ամսից ավելի ժամանակ կա, սակայն թեկնածու ուժերն արդեն նաև շտաբներ են բացում` Երևանով մեկ։ Ամենից ակտիվը կարծես «Ապրելու երկիր» կուսակցությունն է, բայց իշխող ՔՊ-ն էլ հետ չի մնում` սկսել է ընտրական շտաբներ վարձակալել:
Մեր տեղեկություններով` Երևան քաղաքում արդեն իսկ 60 ընտրական շտաբի տարածք է վերցվել կամ նախատեսվել: Նկատենք, որ 60 ընտրական շտաբը քաղաքապետի ընտրության պատմության մեջ բացառիկ է, քանի որ մեկ կուսակցության կտրվածքով երբեք շտաբների թիվը չի գերազանցել 30-ը: Ուղղակի մասնակիցների ուղեղում մեխված է, որ ինչքան շատ շտաբ՝ այնքան մեծ վստահություն, և շտաբների քանակը հզորության, ազդեցիկության ու ապագա հաղթանակի խորհրդանիշ է։
Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանից հետաքրքրվեցինք` քանի՞ շտաբ է ՔՊ-ն վարձակալել կենտրոնում, Ղուկասյանն ասաց. «Դեռևս մենք ոչ մի բան չենք արել, եթե անելու լինենք, պարոն Ավինյանը կհայտարարի, դեռևս ժամանակը չէ, երբ հրահանգ ստանանք, այդ ժամանակ էլ կանենք»»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 17:19
Посол Азербайджана Рахман Мустафаев был вызван 1 июля в МИД России, сообщает пресс-служба МИД РФ.
-
2025-07-01 16:09
Сотрудники полиции прибыли в торговый центр «Далма Молл» вместе с сотрудниками мэрии и хотят демонтировать размещенные на здании фотографии с изображением Самвела Карапетяна и плакаты с надписью «Свободу Самвелу Карапетяну».
-
2025-07-01 16:05
С сегодняшнего дня нерегулярные пассажирские перевозки из Армении в Грузию и в обратном направлении должны осуществляться при наличии контрольного документа (пассажирского списка). Об этом говорится в сообщении, распространенном Министерством территориального управления и инфраструктур Армении.
-
2025-07-01 16:02
Семь человек задержаны в Баку после обысков в редакции Sputnik Азербайджан, из них двое арестованы, сообщает МВД этой страны.