Համահայկական զորաշարժի կոչ. ՀՅԴ Գերագույն ժողովը հայտարարություն է ընդունել
ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը հայտարարություն է ընդունել, համաձայն որի երկրի համար ճակատագրական այս պահին համահայկական զորաշարժի կոչ է հնչեցվում։ Այս մասին ՀՅԴ Հայաստանի նորընտիր գերագույն մարմնի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ընդունված հայատարարությունում նշվում է, որ հայ ժողովուրդը և հայոց պետականությունը կանգնած ենգոյութենական ծանրագույն սպառնալիքի առջև։ Նշվում է նաև, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման, ՀՀ անկախության ուղղությամբ տարվող Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունն ապազգային է և կործանարար։
«Ադրբեջանի շարունակվող ագրեսիան հանգեցնելու է նոր ցեղասպանության և Արցախի հայաթափման, հարցականի տակ է դնելու ՀՀ պետականության ապագան։ Հայ ժողովրդի թիկունքում հակասահմանադրական ընթացքով ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն կամ փաստաթուղթ չունի իրավական, քաղաքական լեգիտիմություն։ Այն հղի է նոր պատերազմի սպառնալիքով և նոր ցնցումների է տանելու ողջ տարածաշրջանը։ Հակասահմանադրական և հակապետական այս ընթացքի անհապաղ կասեցումն օրախնդիր է և ազգային առաքելություն։ Սթափվելու, ընդվզելու, մեր պետությանն ու հայրենիքին համազգային միասնության ճակատով տեր կանգնելու վճառական պահն է»,– նշեց Սաղաթելյանը։
ՀՅԴ ԳՄ–ն համոզված է` իշխանությունների կողմից պարտադրված պարտվողականությանն ու անզորությանն այլընտրանք կա։
Հայտարարությամբ հաստատում են, որ համահայկական ներուժով հայ ազգը կարող է և պարտավոր է վերականգնել Հայաստան–Արցախ–սփյուռք եռամիասնությունը, երկրի անվտանգային համակարգը և ազգ–բանակ համազգային գիտակցումով բարձրացնել երկրի պաշտպանունակությունն ու հայոց բանակի մարտունակությունը։
Իշխան Սաղաթելյանն ընդգծեց` վերոնշյալ մարտահրավերներին դիմագրավելու նախապայմանն ազգային իշխանության ձևավորումն է և նոր որակի պետության կառուցումը։ ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը և դաշնակցության աշխարհասփյուռ կառույցն իրենց ողջ ներուժով լծվելու են Հայաստանի և Արցախի պաշտպանությանն ու փրկությանն ուղղված համազգային ընդվզման, դիմադրության ճակատի ձևավորմանը։
Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ ժողովը տեղի է ունենում 2 տարին մեկ անգամ։ Վերջինը գումարվել է հունիսի 9-11-ը։ Դրան մասնակցել են Հայաստանի կազմակերպության Երևանի և ՀՀ բոլոր մարզերի ներկայացուցիչները։
Ժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները։
Ընտրվել է նաև 13 հոգուց բաղկացած նոր կազմ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-27 19:38
В Армении бензин будут проверять не только при ввозе, но и на этапах транспортировки и реализации. Об этом сообщил председатель Комиссии по регулированию конкуренции и защите прав потребителей Гегам Геворкян.
-
2025-05-27 19:36
Президент Турции Реджеп Тайип Эрдоган 28 мая совершит визит в Азербайджан. Как передает АПА, об этом сообщил глава Управления делами администрации президента Турции Фахреттин Алтун.
-
2025-05-27 19:34
Генеральный секретарь Международного уголовного суда Освальдо Завала Гилера в Ереване на встрече с генпрокурором Анной Вардапетян заявил о "заметных усилиях" Армении по выполнению ею своих обязательства перед судом.
-
2025-05-27 19:30
Взвод авиагруппы 102-ой военной базы МО РФ в сопровождении нескольких российских офицеров, подполковника ВС Армении и руководства Россотрудничества в Ереване сегодня возложили цветы к колокольне архитектурно-исторического комплекса Сардарапат.