Последние новости

Խանդանյան․ Կոչ ենք անում միջազգային գործընկերներին զսպել Ադրբեջանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերջին շրջանում փոխհրաձգության ակտիվացումը և Երասխի իրադարձությունները մտահոգիչ են, հատկապես, որ դրանք զուգահեռ են՝ ակտիվ բանակցային գործընթացին։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

 

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը բանակցություններին ընդառաջ կամ դրանից հետո փորձում է ավելի ագրեսիվ վարքագիծ ցուցաբերել՝ փորձելով ավելին ստանալ բանակցությունների սեղանի շուրջ:

«Երեկվա միջադեպը հատկանշական է նրանով, որ քաղաքացիական ենթակառուցվածքներն են թիրախավորել, թիրախավորել են գործարանը, որտեղ ամերիկյան ներդրումներ կան ու, որը չափազանց կարևոր պրոյեկտ է Հայաստանի Հանրապետության համար։

Սա չի փոխում մեր դիրքորոշումները, մենք բարձրաձայնում ենք այս միջադեպերի մասին, ես գիտեմ, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը ևս արձանագրում է սրանք և անդամ երկրների պարբերաբար հաղորդում է իր դիտարկումների մասին: Կարծում եմ՝ երեկվա միջադեպով էլ վստահաբար պետք է լինի»,- ասաց նա։

Խանդանյանն ընդգծեց, որ այս ագրեսիան զսպելու լավագույն միջոցը խաղաղությունն է. «ՀՀ Կառավարությունը արել է առավելագույնը՝ ցույց տալու հանձնառությունն ու նվիրվածությունը այս գործընթացին: Սա նաև ակնհայտ է միջազգային գործընկերների համար, և մեր կոչն է, որ զսպեն Ադրբեջանին և բերեն կառուցողական դաշտ»,- ասաց նա՝ հավելով. «Պետք է շարունակել պահպանել գործընթացի դինամիկան, և հույս ունեմ, որ մոտ ապագայում կկազմակերպվեն վաշինգտոնյան բանակցությունները: Նաև երկու երկրի ղեկավարի բանակցություն է նախապատրաստվում Բրյուսելում»:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ