ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Վերջին տարիների ընթացքում բնակարարների գների աննախադեպ աճը նպաստել էր, որ օտարերկրացիները մեծ քանակությամբ անշարժ գույք ձեռք բերեին Հայաստանում։ Սակայն վերջին ամիսների ընթացքում անշարժ գույքի առքուվաճառքի ծավալների անկումը, ինչպես նաև անվտանգությամբ պայմանավորված բացասական սպասումները նպաստել են, որ օտարերկրացիները դեռևս բարձր գներով վաճառեն իրենց անշարժ գույքը, և Հայաստանից դուրս հանեն իրենց գումարները։ Այս մասին գրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Եվ այսպես՝
2023 թվականի ապրիլ ամսին օտարերկրացիները Հայաստանում գնել են 47 բնակարան, որը 2022 թվականի ապրիլի համեմատ պակաս է 41-ով կամ 46,6 տոկոսով։ Այս նույն ժամանակահատվածում նրանք վաճառել են 81 բնակարան։ Ուշագրավ է, որ օտարերկրացիները հատկապես ակտիվ սկսել են վաճառել իրենց հողերը (+14,8%) և անհատական բնակելի տները(+21,%): Ընդհանուր առմամբ, 5,1 տոկոսով ավելի շատ անշարժ գույք են վաճառել։
Հայաստանում անշարժ գույքի հիմնական գնորդները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն են։ Ի պատասխան հաճախ հնչող մտահոգությունների՝ Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում բնակարան կամ այլ անշարժ գույք ձեռք չեն բերում։
Ամփոփելով՝ պետք է արձանագրենք, որ օտարերկրացիները սկսել են անշարժ գույք քիչ գնել և շատ վաճառել»,- գրել է Պարսյանը՝ հրապարակելով աղյուսակ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-22 15:59
Лидер движения «Священная борьба», архиепископ Баграт Галстанян проводит большое собрание в спортивно-концертном комплексе имени Карена Демирчяна.
-
2024-09-21 15:02
Никол Пашинян получает поздравительные послания по случаю 33-летия Независимости Республики Армения. Как сообщает пресс-служба армянского правительства, в поздравительном послании президента Соединенных Штатов Америки Джо Байдена говорится:
-
2024-09-21 15:01
Президент и премьер-министр России, Владимир Путин и Михаил Мишустин, поздравили премьер-министра Армении Никола Пашиняна с 33-й годовщиной независимости Армении. Об этом сообщает пресс-служба правительства Армении.
-
2024-09-21 14:28
24 сентября в 11:00 в Ереванском военном Пантеоне «Ераблур» состоится церемония закладки фундамента мемориала «Зов Арцаха». Мемориал увековечит память всех отдавших свои жизни за Арцах и тех, кто погиб 25 сентября в результате трагического взрыва на топливном складе под Степанакертом. Новости Армении - NEWS.am