Համազգային միասնականություն է պետք. Գարեգին Բ-ն ընդունել է ՀՅԴ ԳՄ նորընտիր անդամներին
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ՀՅԴ գերագույն մարմնի նորընտիր անդամների հետ քննարկել է Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային խնդիրները։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը` նշելով, որ կաթողիկոսը նրանց ընդունել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։
«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային խնդիրներին, մասնավորապես կարևորվել է համազգային միասնականության անհրաժեշտությունը, Հայաստան-Արցախ-սփյուռք գործակցության սերտացումը՝ ի նպաստ առկա մարտահրավերների հաղթահարման և հայրենիքի զորացման»,–նշվում է հաղորդագրությունում։
Կաթողիկոսը, դիմելով ՀՅԴ ԳՄ նորընտիր անդամներին, ընդգծել է, որ հայրենիքի համար ծանր ժամանակահատվածում են ստանձնում իրենց պատասխանատու առաքելությունը՝ մաղթելով, որ ամենայն նվիրումով ու նախանձախնդրությամբ լծվեն ծառայության` ի շահ հայրենիքի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).