Последние новости

ՌԴ-ում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հանդիպումը

Սանկտ Պետերբուրգում կայացել է գլխավոր դատախազների ռուս-հայկական-ադրբեջանական եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ գերատեսչության մամուլի ծառայությունը։

Այսօր Սանկտ Պետերբուրգում, ողջունելով օտարերկրյա հյուրերին եռակողմ ձևաչափով հերթական հանդիպմանը, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը նշել է, որ դրա անցկացումը Տաուրիդյան պալատում, որտեղ անցած դարերի ընթացքում բազմաթիվ ճակատագրական որոշումներ են կայացվել, հաջողության համար տալիս է բոլոր հնարավորությունները։

Միջոցառումը 2021 թվականից ի վեր նմանատիպ ձևաչափով անցկացվող հինգերորդ հանդիպումն էր։ Ռուս-հայկական-ադրբեջանական նախորդ եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, որի ընթացքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի դատախազությունների ղեկավարները քննարկել են համագործակցության հեռանկարները։

Բարձր գնահատելով մասնագիտական ​​երկխոսությունը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը՝ Իգոր Կրասնովը շնորհակալություն հայտնեց երկու կողմերին հետագա համագործակցության հաստատման կառուցողական մոտեցման համար։

«Ինչպես գիտեք, մեկ ամիս առաջ տեղի ունեցավ մեր պետությունների ղեկավարների հերթական հանդիպումը։ Հանդիպմանն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են փոխընդունելի լուծումներ մշակել սահմանամերձ շրջանի կենսաապահովման կարգավորման հետ կապված մի շարք արդիական հարցերի շուրջ,- ընդգծել է Իգոր Կրասնովը։ - Այս առումով չափազանց կարևոր եմ համարում, որ մենք շարունակենք մշտական ​​կապեր պահպանել, հետևել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին՝ տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման, ադրբեջանա-հայկական հարաբերությունների կայունացման խնդիրներն իրականացնելու համար»։

Ռուսաստանի վերահսկողական գործակալության ղեկավարը նշել է, որ նման իրադարձությունները նույնիսկ ամենադժվար խնդիրները լուծելու քաղաքակիրթ ճանապարհի վառ օրինակ են, նպաստում են օրինականության և կարգուկանոնի վերականգնման, խաղաղ բնակչության կյանքի նորմալացման և անվտանգության նոր սպառնալիքների առաջացման կանխելու նպատակներին: «Այդ կապակցությամբ ես առաջարկում եմ ավելի համաժամանակացնել մեր գործողությունները՝ օգտագործելով մարդու իրավունքների դատախազական ողջ ներուժը՝ կենտրոնանալով առաջին հերթին քաղաքացիների շահերի վրա»,- ասել է Իգոր Կրասնովը։

Ռուսաստանի գլխավոր դատախազն ընդգծել է. «Անձամբ ես և իմ բոլոր ենթակաները, այդ թվում՝ սահմանային գոտում տեղակայված զինվորական դատախազները, կշարունակենք ցուցաբերել անհրաժեշտ օգնություն՝ ադրբեջանական և հայկական կողմերի միջև կառուցողական փոխգործակցություն ապահովելու համար։ Միաժամանակ որպես գլխավոր խնդիր եմ տեսնում լարվածության աճի կանխումը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ստեղծել անվտանգ պայմաններ տարածաշրջանի ներդաշնակ զարգացման համար և արժանապատիվ կյանք բոլոր նրանց համար, ովքեր ապրում են դրանում»։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ