Последние новости

Վերին Լարսի անցակետն ընդլայնվել է. 39 գոտի կգործի

Վրաց–ռուսական սահմանին գործող Վերին Լարսի անցակետում ավարտվել են վերակառուցման աշխատանքները, այժմ երթևեկության գոտիների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 39։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի մամուլի ծառայությունը։

Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկա պահին անցակետի տեխնիկական ընդհանուր պատրաստությունը կազմում է 80%։ Կառուցվել է 20 նոր շենք և շինություն, մոնտաժվել է շուրջ 450 հազար տոննա մետաղական կոնստրուկցիա, տեղադրվել են 30 կմ ներքին ինժեներական ցանցեր, ասֆալտապատվել է մոտ 5.5 հազար քմ տարածք։ Բացի այդ, ապահովված է նախագծով նախատեսված երթևեկության բոլոր 39 գոտիների շինարարական պատրաստությունը։

Նշվում է, որ թողունակությունն ավելացնելու նպատակով և հաշվի առնելով նեղ պայմանները` կիրառվել է երթևեկության գոտիների տեղակայման և անձնագրային ստուգման խցիկների բացառիկ սխեմա` երթևեկության գոտիների անկյունագծով։ Այս որոշումը թույլ է տվել տարանջատել տրանսպորտային հոսքերը ըստ տրանսպորտային միջոցների տեսակների և փոքր տարածքում ընդլայնված ենթակառուցվածք տեղադրել։

Երթևեկության 25 գոտիներին ավելացել է 11 նոր գոտի, իսկ հունիսի 15-ին գործարկվել են ևս 3-ը։ Այսպիսով գործող գոտիների ընդհանուր թիվը կազմել է 39։ Ընդ որում` մեկ գոտի լինելու է պահեստային, որը թույլ կտա շինանյութի փոխադրում ապահովել այլ շինաշխատանքների ավարտի համար, այդ թվում` անցակետի բարեկարգման նպատակով, որոնք կտևեն մինչև տարեվերջ։

Անցակետի արդիականացման աշխատանքն իրականացվում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կարգադրությամբ։ Հունիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ նա հայտնել էր, որ շուտով Վրաստանի հետ սահմանային անցակետում մեքենաների համար կգործարկվի մինչև 39 գոտի, ինչը թույլ կտա վերացնել խցանումներն ու ապահովել բեռնատարների նորմատիվային անցումը։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ