Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԳՈՐԾԱՐՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«Անկախ»-ի խնդրանքով Վազգեն Մանուկյանն անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը։
- Պարոն Մանուկյան, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվեց՝ հարուցված քրեական գործում «խափանման միջոցի պայմանները խախտելու» համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս գործընթացը։ Ի՞նչ նպատակ է դա հետապնդում։
- Ոչ մի լուրջ փաստարկ չբերվեց, թե ինչու խափանման միջոցը փոխեցին կալանքի։ Դա Նիկոլ Փաշինյանի սովորական խաղերից է։ Բնականաբար ակտիվ քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանի գործունեությունն իրենց գրգռում է, բայց ես կարծում եմ՝ բուն արմատն այդտեղ չէ, արմատը հասարակության ուշադրությունը Հայաստանում ստեղծված իրավիճակից պերմանենտ շեղելու մեջ է։
Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ասաց մի բան, որը հայ ժողովրդի համար պետք է ցնցող լիներ. զինանշանի քննարկման առիթն օգտագործելով՝ Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր պնդում արեց՝ որ Արարատ լեռն ու Նոյյան տապանը հայ ժողովրդի հետ որևէ կապ չունեն։
Սովորական ճանապարհ է․ սկզբում՝ կարծիք, հետո՝ պնդում, վերջում՝ որոշում և իրագործում։
Անգլիացիներն ասում են, որ իրենց ուժը միջուկային զենքն է և իրենց պատմությունը։ Հայ ժողովրդի ուժի աղբյուրը նույնպես իր հազարամյակների հարուստ պատմությունն է։ Նիկոլ Փաշինյանի նպատակը հայ ժողովրդի պատմական հիշողությունը ջնջելն է։
Երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցան դեպքեր, որոնց հետևանքով այժմ ադրբեջանցիների կողմից ամբողջովին արգելափակված է միջանցքով տեղաշարժը։
Այս խնդիրներից և սպասվող ծանր իրադարձություններից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով Նիկոլ Փաշինյանը, իր գործելաոճի համաձայն, կրկին ակտիվացնելու է ներքաղաքական ինտրիգները, ձերբակալությունները և այլն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-12-25 22:22
"Слишком много внимания заставляет осла думать, что он лев", поделился сентенцией на своей странице в соцсети Facebook политолог Ален Гевондян и призвал политизировать изречение.
-
2024-12-25 22:20
Все структуры Минской конференции: Минская группа, группа планирования высокого уровня, пост личного представителя действующего председателя ОБСЕ по карабахскому урегулированию подлежат роспуску. Об этом заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2024-12-25 22:18
Президент России Владимир Путин лично пригласил лидеров СНГ на торжества по случаю 80-летия Победы в Москве в 2025 году.
-
2024-12-25 22:16
25 декабря католики всего мира отмечают Рождество. Папа Франциск в своем рождественском послании призвал к всеобщему примирению и миру, пишет Аль-Арабия.