Последние новости

Աթանեսյան․ Դատարանն Արմեն Աշոտյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը չի տրամադրել

«Դատարանը Արմեն Աշոտյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը չի տրամադրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հակակոռուպցիոն դատարանի կողմից այսօր կալանավորված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նա նաև հավելել է. «Կողմերին տրամադրվել է որոշման քաղվածք:

«Որոշման քաղվածք» հասկացություն վերաբերելի օրենսդրության մեջ չկա:

Քրեակատարողական հիմնարկը Սահմանադրությամբ և օրենքներով լիազորված չէ անձին անազատության մեջ պահելու ինչ-որ քաղվածքի հիման վրա:

Բայց և դատարանը, և արդարադատության նախարարությունը «խորը թքած ունեն» օրենքի վրա և հենց հիմա ապօրինաբար ազատազրկել են Ա.Աշոտյանին»։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ