Ֆրանսիայի հայտարարությունը Երասխում ադրբեջանցիների կողմից գործարանը գնդակոծելու առիթով
Ֆրանսիան ափսոսանք է հայտնել զինված միջադեպերի առիթով, որոնք տեղի են ունեցել վերջին 48 ժամում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի մի քանի կետերում, ներառյալ Հայաստանի տարածքում՝ Երասխում քաղաքացիական անձանց գնդակոծությունը։ Երկիրը զսպվածության, լիցքաթափման և քաղաքացիական բնակչության պաշտպանության կոչ է արել։ Այս մասին նշվել է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։
«Ֆրանսիան նորից հայտարարում է, որ աջակցում է Միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշման կատարմանը (Լաչինի- խմբ.) միջանցքում երթևեկության վերականգնման մասին։
Ֆրանսիան հավատարիմ է խաղաղության վերադառնալուն՝ ի բարօրություն տարածաշրջանի ամբողջ բնակչության։ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերջերս շարունակվել են բարձր մակարդակով Քիշնևում, հունիսի 1-ին, Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովի շրջանակում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են վարել Ֆրանսիայի Հանրապետության նախագահի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այդ հանդիպումը ցուցադրել է քննարկվող տարբեր հարցերի շուրջ առաջընթացի հասնելու ցանկությունը, այդ հարցերը պետք է լուծվեն բացառապես բանակցությունների ճանապարհով։
Եվրոպայի և արտաքին գործերի գծով նախարար Քատրին Կոլոնան ապրիլին այցելել է Հայաստան և Ադրբեջան, որպեսզի օգնի երկու երկրներին առաջ ընթանալ խաղաղության համաձայնագրի հարցում։ Այդ ջանքերը նախաձեռնվում են Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ սերտ կոորդինացմամբ»,- նշվել է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 19:32
Президент США Дональд Трамп надеется, что лидеры России и Украины будут в Стамбуле в ближайший четверг. Американский лидер заявил журналистам, что сам подумывает над тем, чтобы полететь в Стамбул на эти переговоры.
-
2025-05-12 19:31
Сильный ветер 11 мая в центре Еревана привел к значительному повышению концентрации недифференцированной пыли в атмосферном воздухе по сравнению с предыдущими днями, которая достигла 0,589 мг/м³, что в 3,9 раза превысило предельно допустимую концентрацию, сообщили в Министерстве окружающей среды Армении.
-
2025-05-12 19:28
Появились фотографии роскошного самолета, который королевская семья Катара решила преподнести в подарок президенту Соединенных Штатов. Кадры убранства появились на сайте издания Semafor.
-
2025-05-12 19:27
Следственный комитет допросил члена совета «Национального демократического полюса» (НДП) Жирайра Сефиляна в статусе свидетеля в рамках выделенного дела по теракту в армянском парламенте 27 октября 1999 года. Об этом Armenia Today сообщил его адвокат Араик Папикян.