Последние новости

«Այս տարի գյուղացիները լրիվ քաշվեցին». ծիրանի մթերման գինը կշարունակի մնալ ցածր

Ծիրանի մթերման գինը նախորդ տարվա համեմատ կշարունակի մնալ ցածր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջրաշենի բնակիչը:

Նշենք՝ Ջրաշեն ու Դիտակ գյուղերի բնակիչները ահազանգում են, որ ծիրանի մթերման գինը նախորդ տարվա համեմատ կրկնակի նվազել է: Գնի բարձրացման պահանջով նրանք հունիսի 14-ին փակել էին Երևան-Արտաշատ ճանապարհը:

«Նախորդ տարի քաղում էինք ծիրանը 500 դրամով, հիմա պիտի քաղենք 250-300 դրամով: Ուզենք թե չուզենք, պետք է այժմ կոմպրոմիսի գնանք, ուրիշ տարբերակ չկա: Գնի իջեցումը ռուբլու նվազման հետ է կապված: Այս տարի գյուղացիները լրիվ քաշվեցին ու կործանվեցին: Մարդ կա իր վարկերն էլ չի կարողանում մարել: Թարսի պես էլ այս տարի տոննաներով բռնել է՝ 18-20 տոննա ունեմ»,- ասաց բնակիչը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ