Ստորագրվել է զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի ճանապարհային քարտեզը
«Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով-2023»-ի շրջանակներում, ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վախրուկովը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը «Զբոսաշրջություն և հյուրընկալության ոլորտ» ազգային նախագիծը վերահսկող փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոյի ներկայությամբ ստորագրել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզը։ Փաստաթղթի ընդունումը կամրապնդի միջպետական համագործակցությունը, ինչպես նաև երկու երկրների զբոսաշրջության ոլորտի համագործակցությունը։
Ճանապարհային քարտեզը ներառում է յոթ միջոցառում, այդ թվում՝ զբոսաշրջային պետական և բիզնես կազմակերպությունների միջև կանոնավոր հանդիպումների կազմակերպումը: Նման հանդիպումները արդյունավետ գործիք կդառնան զբոսաշրջության ոլորտի հրատապ խնդիրների լուծման և համագործակցության հետագա հեռանկարներ ստեղծելու համար։
«Ճանապարհային քարտեզի իրականացումը կողմերին թույլ կտա ընդլայնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում և, որ ամենակարևորն է, հիմք կստեղծի Հայաստանում և Ռուսաստանում զբոսաշրջության ոլորտի ներդրումային ներուժը զարգացնելու համար։ Հայաստանը սպասում է ռուս զբոսաշրջիկների, և մենք դրա համար ունենք բոլոր անհրաժեշտ ռեսուրսները»,- նշել է Նարեկ Տերյանը։
Ejc.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.