Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ. 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՁԵԶ ԵՐԲԵՎԷ ՉԵՆ ԽՈՉՆԴՈՏԵԼ ՈՒ ՉԵՆ ՓՈՐՁԵԼ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ՈՐԵՎԷ ՄԵԿԻԴ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ
2-րդ և 3-րդ նախագահները ձեզ երբևէ չեն խոչնդոտել ու չեն փորձել սահմանափակել որևէ մեկիդ ակտիվությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Տարբեր անհատներ, սոցիալական տիրույթներում պարբերաբար գրում են «...քանի դեռ ընդդիմադիր դաշտում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են` Նիկոլը անընդհատ իշխանության է լինելու»: Այս իշխանահաճո թեզը շրջանառողները հիմնականում նրանք են, ովքեր հանդես են գալիս իբրև հականիկոլականներ:
Այ ձեր ցավը տանեմ, բա ուր ե՞ք, ինչո՞վ եք զբաղված, ինչու՞ չեք մեյդան գալիս ու ազնիվ նախաձեռնություններ անում: Ու՞ր են ձեր լուծումները, առաջարկները, գաղափարները...
2-րդ և 3-րդ նախագահները ձեզ երբևէ չեն խոչնդոտել ու չեն փորձել սահմանափակել որևէ մեկիդ ակտիվությունը: Եթե կուզեք իմանալ, կարծում եմ նույնիսկ ողջունելի կհամարեն ձեզանից յուրաքանչյուրի ընդդիմադիր գործունեությունը:
Ձեզ տեսնեմ տիկնայք և պարոնայք. ընդդիմությունը պառակտելու, անմիտ քննադատելու և նիկոլահաճո մտքեր տարածելու փոխարեն մտածեք, որ ծանր ժամանակներ են պետության և հայ ժողովրդի համար, և յուրաքանչյուրի ներդրած լուման կարևոր է:
Եթե կուզեք իմանալ, հասարակության մեծ մասը, ենթադրվում է, որ ուրախ կլինի նոր դեմքեր տեսնել: Այնպես, որ մի վատնեք ձեր ժամանակը, և եթե քաղաքականությամբ եք ցանկանում զբաղվել` զբաղվեք: Առանց այդ էլ նիկոլիզմի պետականաքանդ գործունեության և քաղաքական բռնաճնշումների պարագայում` հատկապես ծանր է ընդդիմության բեռը:
Հ.Գ. այս գրառման միակ իմաստն այն է, որ քանի դեռ ընդդիմադիր դաշտը ինքն իրեն չի բյուրեղացրել` նիկոլիզմը հնարավորություն է ունենալու քայքայել պետությունը: Չի´ կարելի մի ձեռքով ակնկալել «...ի՞նչ են մտածում նախկին նախագահները, ինչու՞ չեն հանդես գալիս նոր նախաձեռնությամբ», իսկ մյուս ձեռքով` փորձել ընդդիմության նկատմամբ հանրային անվստահություն տարածել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-01-11 16:04
Самописцы полетных данных и речевые бортовые самописцы кабины пилотов самолета компании Jeju Air, разбившегося 29 декабря, прекратили запись примерно за четыре минуты до того, как лайнер врезался в бетонную конструкцию в южнокорейском аэропорту Муан, сообщает Reuters со ссылкой на Министерство транспорта Южной Кореи.
-
2025-01-11 16:02
Заруи Постанджян сообщила, что она будет лишена свободы.
-
2025-01-11 16:00
Еврокомиссия проанализирует одобренный правительством Армении законопроект о начале процесса вступления в организацию и обсудит этот вопрос с властями Армении.
-
2025-01-11 15:55
Мы будем на улицах, площадях, мы будем перед дверями городов, мы будем на стенах, мы будем везде, потому что невиновные, которые хотят торжества справедливости, не отступят. Об этом сегодня, 11 января, заявил в своем обращении к народу лидер Священного движения, архиепископ Баграт Галстанян.